HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գործարարը գյուղացուն վճարելու փոխարեն իր խանութի գնումների քարտ է տալիս

«Է.Պ.Գ.» Էջմիածնի պահածոների գործարանը երկակի խաղ է խաղում գյուղացիների հետ: Գյուղատնտեսական ապրանքը մթերում է, գումարը տրամադրում օրեր անց, եւ հենց այդ պահին էլ գյուղացին հայտնվում անելանելի դրության մեջ:

Արմավիրի մարզի մի շարք գյուղացիներ, այդ թվում` համայնքի ղեկավարներ, դժգոհում են, որ «Է.Պ.Գ.» գործարանը իրենց ապրանքի ամբողջ գինը չի տալիս: Կանխիկ վճարում է միայն գումարի մի մասը, իսկ որոշակի գումարի դիմաց տրամադրում  է «AG» խանութների ցանցում գնումներ անելու քարտեր: Դժգոհողները խնդրեցին իրենց անունները չհրապարակել, քանի որ գործարանն իրենց դեռ պարտք է, եւ շատ հնարավոր է, որ իրենց անունները հոդվածում տեսնելուց հետո դրանք հայտնվեն գործարանի «սեւ ցուցակում», կամ լավագույն դեպքում` պարտքն ամբողջությամբ մարի քարտերով:

Գործարանի տնօրեն Հարություն Աղումյանը «Հետքի» հետ զրույցում բավականին ինքնավստահ էր, եւ չէր էլ թաքցնում, որ գյուղացիներին վճարում է քարտերով, որ գնան պարտադրված գնումներ կատարեն:

Ներկայացնում ենք «Հետքի» եւ Հարություն Աղումյանի հեռախոսազրույցը:

Գյուղացիները դժգոհում են, որ իրենք Ձեր գործարանում ապրանք են հանձնում, ու Դուք նրանց վճարում եք «AG» խանութների ապրանքային քարտերով: Դա այդպե՞ս է:

Դա ի՞նչ է, բողոք ա՞:

Իհարկե, քանի որ գյուղացիներն ասում են, որ այդ քարտերը չեն օգտագործում:

Իսկ դուք ի՞նչ արեցիք: Ստուգեցի՞ք, որ այդ քարտերն օգտագործվում են ու նորմալ բան են:

Իսկ գյուղացին Ձեր հետ պայմանավորվե՞լ է, որ պիտի քարտ ստանա:

Հարցաքննությու՞ն եք վարում, թե՞ ինչ եք վարում:

Ես ընդամենը հարցնում եմ:

Նույն մեր համակարգն է դա, մեր համակարգինն է: Փողը տվողն էլ ենք մենք, քարտը տվողն էլ ենք մենք: Մեր խանութներում այդ քարտով առանց ժամկետի, առանց որեւէ բանի… կա տնտեսական ապրանքներ եւ պարենային ապրանքներ, գյուղացիներն էլ մեծ սիրով վերցնում են: Լավ կլիներ այդ մարդկանց անուններն ասեիք, ոչ թե պախկվոցի խաղաք, գյուղացին իմ դիմացն ասեր, որ ես ասեի` սուտ ա ասում, թե ճիշտ ա ասում:

Բայց իրենք  Ձեր հետ չեն պայմանավորվել  չէ՞, որ գումարի դիմաց պիտի քարտ ստանան:

Բա, եթե չեն պայմանավորվել, ինչի՞ են եկել ինձ մոտ:

Իրենք եկել են ապրանք հանձնելու:

Որտեղ պայմանավորվել են, թող տանեն ընդեղ հանձնեն, որտեղ որ պայմանավորվածություն ունեն:

Այսինքն այդ ամենն օրինաչա՞փ եք համարում:

Այո:

«AG» խանութների ցանցը Ձե՞րն է:

Այո:

Մեկնաբանություններ (3)

Kristina
Es inch petutyun e. Ov inch uzum anuma. Voch orenq ka voch el patjox. CHem haskanum ai joxovurd vochxari hot eq vor es amene handurjum eq?
drizzlebrain
Զարմանալի կլիներ, եթե այլ կերպ լիներ
N. Sargsyan
Հուսամ թե այս հոդվածը կկարդան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչության համապատասխան պաշտոնիաները և քայլեր կձեռնարկեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter