HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համոզված են, որ Էռնեստ Վարդանյանի նկատմամբ հարուցված գործը քաղաքական պատվեր է

Լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատները հայտարարություն են տարածել նրա խոստովանական հեռուստաելույթի վերաբերյալ: Հարազատները հիշեցնում են, որ դեռևս ապրիլի 14-ին Էռնեստ Վարդանյանը հայտարարել էր, որ իրեն ստիպում են խոստովանել առաջադրված լրտեսության մեղադրանքը` կիրառելով բռնության և ճնշման մեթոդները: «Փաստորեն այն, ինչի մասին նշվում էր Էռնեստ Վարդանյանի հայտարարության մեջ, ակնհայտ է դառնում»,- նշում են լրագրողի հարազատները: Նրանք խնդրում են ՌԴ, ինչպես նաև բոլոր երկրների ղեկավարներին, փաստաբաններին, լրագրողական կազմակերպություններին միջամտել Է. Վարդանյանի նկատմամբ մերձդնեստրյան իշխանությունների հաշվեհարդարին: «Մենք վստահորեն պնդում ենք, որ Էռնեստի նկատմամբ հարուցված գործը քաղաքական պատվեր է, իսկ ինքը` ինտրիգների զոհ»,-նշում են լրագրողի հարազատները: Նրանք նաև մտավախություն են հայտնում, որ հարցաքննությունների ժամանակ կիրառված մեթոդները Է. Վարդանյանի կյանքի համար վտանգավոր են: Մինչ օրս նրան զրկում են փաստաբան ընտրելու հնարավորությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter