
Մայիսի 11-ի ուշ երեկոյան Ռուսաստանի Դաշնության նախա
գահ Դմիտրի Մեդվեդեւի
գլխավորած պատվիրակությունը ժամանեց Անկարա: ՌԴ նախա
գահի երկօրյա այցն ունի չափազանց հա
գեցած օրակար
գ: Երկու օրվա ընթացքում, բացի Թուրքիայի նախա
գահ Աբդուլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից, պետք է ստորագրվեր ավելի քան 20 փաստաթուղթ, այդ թվում` համաձայնա
գրեր տրանսպորտի,
գյուղատնտեսության, էներգետիկայի, կրթության, տուրիզմի ոլորտներում:
Այցի նախօրեին Ռուսաստանի նախա
գահը հատուկ ընդ
գծել էր.
«Ամենից առաջ կարելի է վստահորեն պնդել, որ ռուս-թուրքական կապերն անցում են կատարում լայնամասշտաբ ստրատե
գիական
գործընկրության մակարդակ
»:
Նման պնդում անելու համար Մեդվեդեւն ունի բավարար հիմքեր: 2002 թ. համեմատ 2008 թ. Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալներն աճել են գրեթե 20 ան
գամ` հասնելով 35 մլրդ դոլարի:
Չնայած 2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճ
գնաժամի արդյունքում այն անկում ապրեց մոտ 40 տոկոսով, սակայն պլանավորվում է մինչեւ 2015 թ. այն մեծացնել 3-5 ան
գամ: Բացի դրանից, ներքին սպառման համար անհրաժեշտ
գազի երկու երրորդը Թուրքիան այսօր ստանում է Ռուսաստանից:
Այժմ հաջողությամբ շահագործվում է Նովոռոսիյսկ-Սամսուն-Ջեյհան նավթամուղը, ինչպես նաեւ
«Կապույտ հոսք
» գազատարը, որով տարեկան 16 մլրդ խմ
գազ է տեղափոխվում թուրքական եւ եվրոպական շուկա:
Ընդ որում, երկու երկրները համաձայնության էին եկել նոր` երրորդ
գիծ անցկացնելու միջոցով ընդլայնել Սեւ ծովի հատակով անցկացված այս
գազատարի թողունակությունը, որով ռուսական
գազը պետք է հասնի Իսրայել:
2008 թ. կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին
«Կապույտ հոսք-2
»-ի շինարարության շուրջ: Մեդվեդեւի այս այցի նախօրեին ռուսական կողմը հայտարարեց Թուրքիա մատակարարվող
գազի
գինը 10 տոկոսով նվազեցնելու մտադրության մասին, որի դիմաց Մոսկվան ակնկալում է ձեռք բերել Թուրքիայում կառուցվեիք, մոտ 12 մլրդ արժողությամբ ատոմակայանի շինարարության իրավունքը:
Կողմերը համաձայնություն են ձեռք բերել ՌԴ նախագահի եւ Թուրքիայի վարչապետի համանախա
գահությամբ ստեղծել Բարձր մակարդակով համա
գործակցության խորհուրդ, ինչը նշանակում է, որ երկկողմ հարաբերությունները նաեւ լուրջ արտաքին քաղաքական ու տարածաշրջանային բնույթ են ստանում:
Ըստ Դմիտրի Մեդվեդեւի` այդ Խորհուրդը
«պետք է նպաստի նաեւ միջազ
գային խաղաղության, կայունության եւ անվտան
գության ապահովմանն ուղղված արտաքին քաղաքական համատեղ քայլերի համաձայնեցմանը
»:
Եվ հենց այս հարթությունում է, որ ռուս-թուրքական ստրատե
գիական բնույթ ստացող հարաբերությունները սկսում են ուղղակիորեն շոշափել նաեւ Հայաստանի շահերը:
Դեռ նախորդ ամսվա վերջին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Մեդվեդեւի այցի օրակար
գի հիմնական թեմաներից մեկը լինելու է «Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցը»:
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընչն ավելացրել էր, թե հավատացած է, որ Մոսկվան կարող է ավելի գործուն դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության լուծման եւ, ուշադրություն դարձնենք` հայ-թուրքական հարաբերությունների հաստատման
գործում, որովհետեւ Մինսկի համանախա
գահ երկրներից այն միակ երկիրն է, որը ներկայացնում է նույն տարածաշրջանը:
Վերջին շրջանում Մոսկվան մի քանի անգամ ակնարկել էր, որ պատրաստ է Անկարայի հետ քննարկել այս հարցը, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախա
գահների ձեւաչափից դուրս:
ՌԴ փոխարտ
գործնախարար Անդրեյ Նեստերենկոն ապրիլի վերջերին պարզորոշ հասկացրեց, որ եթե Ադրբեջանը Թուրքիային Մինսկի խմբի համանախա
գահներին միանալու առաջարկ անի, այն կարող է քննարկման առարկա դառնալ, թեեւ դրա համար անհրաժեշտ է
«հակամարտող
» բոլոր կողմերի համաձայնությունը:
Արդեն մոտ մեկ տարի է, ինչ Մոսկվան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրում գործում է առնվազն Անկարայի հետ կոնսուլտացիաների ձեւաչափով:
Այս կամ այն կողմի նախաձեռնությամբ Մոսկվան ոչ միայն ՌԴ միջնորդությամբ ԼՂ հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայացող ցանկացած բանակցությունից, այլեւ Հայաստանի հետ միակողմանի բանակցություններից հետո դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացնում է Անկարային: Սա ԼՂ հարցում Թուրքիային վերածել է անուղղակի միջնորդի:
Դրա փոխարեն Անկարան Մոսկվային լիարժեք հնարավորություն է տվել ներթափանցելու հայ-թուրքական հաշտեցման
գործընթաց: Դրա համար չափազանց նպաստավոր պայմաններ ստեղծեց հայ-թուրքական երկու արձանագրությունների վավերացման
գործընթացն առկախելու Հայաստանի որոշումը:
Այդ մասին Սերժ Սար
գսյանի հայտնի հեռուստաուղերձը ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը շտապեցին մեկնաբանել որպես վավերացման պարտավորությունից չհրաժարվելու, այսինքն` հաշտեցման
գործընթացը շարունակելու պատրաստակամություն, թեեւ ակնհայտ էր, որ պրոցեսը մտնում է անորոշության փուլ:
Մինչդեռ Ռուսաստանը հարկ համարեց նախ ընդ
գծելու.
«Արձանա
գրում ենք, որ Հայաստանին եւ Թուրքիային այս փուլում չհաջողվեց ինչ-որ արդյունքի հասնել, որը թույլ կտար վերական
գնել հարաբերությունները երկու հարեւան երկրների միջեւ եւ այդ կերպ առողջացնել քաղաքական մթնոլորտը Հարավային Կովկասում` նախադրյալներ ստեղծել այդ տարածաշրջանում կայունության ամրապնդման համար
»:
ՌԴ փոխարտ
գործնախարար Անդրեյ Նեստերենկոն այս հայտարարությամբ ոչ այնքան արձանա
գրում էր հայ-թուրքական հաշտեցման
գործընթացի, որքան դրա հետ կապված Արեւմուտքի նախաձեռնության տապալումը ներկա փուլում:
Ընդ որում` չափազանց հատկանշական է այն փաստը, որ արձանա
գրությունները վավերացնելու
գործընթացը կասեցնելու, այլ ոչ թե ստորա
գրությունները ետ վերցնելու որոշումը ՀՀ նախագահն ընդունեց հենց Մոսկվայում նախա
գահ Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո:
Նեստերենկոյի հայտարարությամբ Մոսկվան, ըստ էության, փորձեց լե•իտիմացնել իր մուտքը հայ-թուրքական գործընթաց եւ այդ հարցում իր կողմից նոր նախաձեռնողականության ստանձնումը:
Դերային այս վերաբաշխումը բխում է թե Անկարայի, թե Մոսկվայի շահերից: Անկարան ձեռք է բերում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի հսկայական ազդեցության լծակները ԼՂ հարցում Ադրբեջանի շահերին ծառայեցնելու հնարավորություն, եւ այս հարցում Մինսկի խմբի անդամ երկրնեից մեկի` Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու իրական հնարավորություն:
Իսկ Ռուսաստանը մեծացնում է Թուրքիայի նկատմամբ քաղաքական ազդեցությունը եւ ընդլայնում տնտեսական լծակները, ինչպես նաեւ փորձում է չեզոքացնել կասպյան ավազանի հետ կապվող արեւմտյան էներ
գետիկ եւ կոմունիկացիոն հավակնությունները:
Մյուս կողմից` Մոսկվան կարողանում է Ադրբեջանին ենթարկել յուրատեսակ քաղաքական շրջափակման` վերջինիս ստիպելով համակերպվել Հարավային Կովկասում իր միանձնյա ազդեցության փաստի հետ:
Այսպիսով, Հարավային Կովկասը դառնում է երրորդ տարածաշրջանը, որտեղ Ռուսաստանը, Ուկրաինայից ու Ղրղզստանից հետո, փորձում է վերական
գնել իր կորցրած դիրքերը:
Ողջ խնդիրն այն է, սակայն, թե արդյո
՞ք Մոսկվան դա անելու է Հարավային Կովկասում իր
«ռազմավարական դաշնակցի
»` Հայաստանի շահերի հաշվին:
Մայիսի 9-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու համար մեկնել Բրյուսել:
Բաքուն պաշտոնապես դա բացատրեց նախարարի աշխատանքային
գրաֆիկի խիստ ծանրաբեռնված լինելու անհեթեթ պատճառաբանությամբ: Այն փաստը, որ Բաքվում Դավութօղլուի վեջին այցի ընթացքում համաձայնություն էր ձեռք բերվել ԼՂ բանակցային
գործընթացում քայլերի համաձայնեցման կապակցությամբ, թույլ է տալիս ենթադրել, որ Մամեդյարովի բոյկոտը առնվազն համաձայնեցված է եղել Անկարայի հետ:
Դա կարող էր պայմանավորված լինել Մեդվեդեւի` Թուրքիա կատարելիք այցով: Թուրքական կողմը, օ
գտա
գործելով Բաքվի դեմարշը Մինսկի խմբի դեմ, կփորձի Մեդվեդեւին համոզել ակտիվացնելու ճնշումները Հայաստանի նկատմամբ, որպեսզի վերջինս համաձայնություն տա ընդունելու Մադրիդյան նորացված սկզբունքները, որից Բաքուն ետքայլ է կատարել, եւ որը Հայաստանն ընդունել չի ցանկանում:
Թե որքանով Մեդվեդեւը տուրք կտա թուրքական դիվանագիտության ճնշումներին` պարզ կդառնա վերջինիս Թուրքիա կատարած այս այցից անմիջապես հետո:
Դեռ մինչեւ ՌԴ նախագահի` Թուրքիա այցելելու մասին տեղեկատվության հրապարակումը, հայկական դիվանա
գիտական աղբյուրներից տեղեկատվության արտահոսք եղավ այն մասին, որ պլանավորվում է նաեւ Մեդվեդեւի պաշտոնական այցը Հայաստան, վերջին տվյալներով` հունիսի կեսերին:
Նույն այդ ընթացքում թուրքական աղբյուրներից կրկին ոչ պաշտոնապես հայտնի դարձավ, որ պլանավորվում է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Ադրբեջան, հավանաբար մայիսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում:
Չի կարելի բացառել, որ այս երկու առայժմ անորոշ այցերը պայմանավորվել են Անկարայում ռուս-թուրքական բանակցությունների արդյունքներով: Եթե այդ այցերը տեղի ունենան, նշանակում է Մոսկվան ու Անկարան որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել եւ դրանք ԼՂ հարցով բանակցողներին փոխանցելու անհրաժեշտություն են տեսնում:
Հենց այս հարցում որոշակիություն մտցվելուց հետո էլ պարզ կդառնա, թե արդյո
՞ք ռուս-թուրքական նոր ռազմավարական համագործակցության
գինը հայկական շահերի հերթական զոհաբերումը չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել