HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաբկիրում գիշերը կրակոցներ են հնչել. կան տուժողներ

Ոստիկանության Արաբկիրի բաժինը 11։30-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ անհայտ անձինք իրենց մոտ են բերել 3 հոգու, մեկը՝ մահացած, երկուսը՝ հրազենային վնասվածքով։ Նրանք մոտ 20-26 տարեկան են: Միաժամանակ անհայտ քաղաքացիների կոմից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ Կոմիտաս 17 շենքի բակում, «Ալֆա ռիելիթի» անշարժ գույքի գործակալության մուտքի մոտ կրակոցներ են հնչում։ Ոստիկանները հասել են նշված հասցե, սակայն այնտեղ ոչ ոք չի եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով դեպքի վայրում լուսանկարներ է կատարել, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի կրակված պարկուճներ։ Պարզվել է, որ տուժողները հիվանդանոց են տեղափոխվել նշված վայրից։ Գիշերը մինչև ժամը 03։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնում էին գտնվում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը և այլ պաշտոնատար անձիք։ Մանրամասները ճշտվում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter