Սողանք` Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
Մայիսի 11-ին, ժամը 10.00-ին Ապարանի «Էներգոցանցշին» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Լալվար լեռան ստորոտին, տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով վնասվել են էլեկտրական սյուներ:
Ժամը 10.30-ին դեպքի վայր են մեկնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության, «Էներգոցանցշինի», «ԲԷՑ» ՓԲԸ-ի եւ Լոռու մարզային փրկարարական վարչության համապատասխան մասնագետները: Դեպքի վայրում պարզվել է, որ Բուրդաձորի (Լալվարի) սահմանային ուղեկալի տարածքում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով ընկել են բարձր լարման հոսանքի էլեկտրասյուներ, հոսանքազրկվել է ուղեկալը:
Մայիսի 12-ի, ժամը 08.00-ի դրությամբ` «ԲԷՑ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից շարունակվում է վթարավերականգնողական եւ ուղեկալի հոսանքի վերականգնմանն աշխատանքների իրականացումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել