HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Ուսանողական ջոկատների հետևում կանգնած է ԵՊՀ պրոռեկտո՞րը Քանի դեռ ԿԳ նախարարը փորձում է կրթական համակարգում  բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությամբ արդարացնել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տարկետման իրավունքով տեղերի կրճատման որոշումը, ոմանք այս առիթը բաց  չեն թողնում` սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար: Մասնավորապես, ըստ համալսարանական մեր աղբյուրի, իրականում ուսանողական ջոկատների հետևում կանգնած է ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, որը սրանով ցանկանում է հանրության ու նաև իշխանությունների դժգոհության թիրախ դարձնել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին: Խնդիրն այն է, որ 2011-ի մարտին սպասվում են ռեկտորի ընտրություններ, և Գ.Գևորգյանը ցանկություն ունի զբաղեցնել այդ աթոռը: Մեր աղբյուրը նշում է, որ պրոռեկտորը հատուկ աջակցության խնդիր չունի, քանի որ համարվում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «պրոտեժեն», բայց ավելորդ երաշխիքները չեն խանգարի: Մտել է Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված «Բանակի ներգրավումը 2008թ մարտի հայաստանյան իրադարձություններին» նախագիծը ԵԽԽՎ Բյուրոն ուղարկել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողով: Մեր տեղեկություններով, սույն նախագիծը, որը շրջանառության  մեջ էր դրվել ԵԽԽՎ շվեդական պատվիրակության ղեկավարի կողմից , և որի տակ ստորագրել են ԵԽԽՎ 20 պատգամավորներ, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Մոնիտորինգի հանձնաժողովի հունիսին կայանալիք նիստում: Իսկ Մոնիտորինգի  հանձնաժողովը կարող է որոշում կայացնել և սկանդալային այդ նախագիծն ընդգրրել ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում: 8 կետից բաղկացած նախագծում առաջարկվում է անհատապես պատասխանատվության ենթարկել մարտի 1-ի իրադարձություններում բանակի ներգրավման համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին: Այս փաստաթղթով ԵԽԽՎ –ն ՀՀ իշխանություներին մեղադրում է 2008-ի մարտի 1-ին Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու մեջ, չի խնայում Նիկոյանի հանձնաժողովին: Եթե նախագիծը մտնի լիագումար նիստի օրակարգ, ՀՀ իշխանությոններին բարդ օրեր են սպասվում: Բա ճանաչելուց հետո՞ «Քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, այս ուղղությամբ այլ պետութույնների հետ տարվող աշխատանքը դժվարանում էու անգամ ինչ-որ տեղ հակասություն է առաջացնում»,- պատասխանելով ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի հայտնի հայտարարության վերաբերյալ հարցին, մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանանատուԿիրո Մանոյանը: «Հիմնական մոտեցումն այն է, որ այլ պետությունների կողմից ԼՂՀ ճանաչումը շատ ավելի արագ կլինի, եթե Հայաստանն ինքը ճանաչի այն»,-նշել է նա: Բանակը կազմաքանդելու  փորձ «Ժառանգություն» կուսակցությունը բանակում չծառայած քաղաքական գործիչներին կոչ է անում շտկել այդ բացթողումը և մեկնել զինծառայության` սեփական օրինակով խրախուսելով ու քաջալերելով երիտասարդությանը: «ՉԻ»- Մենք, իհարկե, հասկանում ենք «Ժառանգություն» կուսակցության ազնիվ մղումները, իսկապես, արժե մաքրել Հայաստանի քաղաքական դաշտը (թեկուզ` երկու տարով): Բայց մյուս կողմից էլ` չենք կարող մեր խորին մտահոգությունը չհայտնել այդ առաջարկի կապակցությամբ, որովհետև եթե այդ առաջարկը կյանքի կոչվի, առաջին հերթին կտուժի հայկական բանակը: Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ տեղի կունենա, եթե հանկարծ երիտասարդ կարիերիստները հայտնվեն ՀՀ զինված ուժերի շարքերում: Այնպես որ, ինչքան էլ դա ցավալի լինի, ստիպված ենք «Ժառանգության» առաջարկը գնահատել որպես ՀՀ զինված ուժերը կազմաքանդելու և բանակի մարտաունակությունը նվազեցնելու չարամիտ փորձ` դրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ որպես միջանկյալ լուծում` առաջարկում ենք, որ երիտասարդ քաղաքական գործիչները անցնեն «այլընտրանքային զինծառայություն»: Հայի բախտ Ուկրաինայի Վոլիսկ նահանգում ձերբակալվել է 30-ամյա մի քաղաքացի, որը փորձել է նավակի միջոցով  անօրինական ճանապարհով Լեհաստան տեղափոխել 7 հայի` 4 տղամարդու և 3 կնոջ: Հայերը խոստովանել են, որ անօրինական ճանապարհով սահմանն  անցկացնելու համար իրենք վճարել են 500-ական ամերիկյան դոլար: Աահմանն ապօրինի անցնել ցանկացող հայերը դատապարտվել են 10-օրյա կալանքի: ԵՄ նշած բացթողումը`չենք միացել  Հաագայի դատարանին Եվրոպայի հանձնաժողովը երեկ հրապարակել է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերաբերյալ ամենամյա փաթեթը, որը ներառում է Եվրամիության հետ ԵՀՔ-ի Գործողությունների ծրագրար համաձայնեցրած 12 պետությունների կողմից 2009 թվականին արձանագրված առաջընթացի մասին 12 զեկույցները, ինչպես նաև ոլորտային առաջընթացի մասին զեկույցը: Մասնավորապես` Հայաստանի վերաբերյալ զեկույցում գործողությունների ծրագրով նշված բազմաթիվ իրականցված  խնդիրների կողքին նշված է.«Առաջընթաց չկա Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուսը ստորագրելու և վավերացնելու հարցում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter