Հրազենային վնասվածքից մահացել է 23-ամյա երիտասարդը
Կոմիտասի պողոտայի թիվ 17 շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ մայիսի 12-ին` ժամը 22:30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել 1959 թ. ծնված Լիլի Մ.-ն և հայտնել, որ իրենց շենքի մոտ կրակում են:
Դեպքի վայրի զննությամբ` Կոմիտասի պողոտայի թիվ 17 շենքի մոտ հայտնաբերվել և առգրավվել է արտասահմանյան արտադրության ատրճանակի պահունակ` լիցքավորված 7 փամփուշտներով, 7 կրակված պարկուճ, 1 փամփուշտ, 1 կրակված գնդակ և փայտե մահակ:
Նույն օրը,` ժամը 21.40-ին, «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 17 շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1988 թ. ծնված Արսեն Ա.-ն և 1982 թ. ծնված Պետրոս Գ.-ն:
Նույն օրը` ժամը 23.05-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 17 շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել 1987 թ. ծնված Խաչիկ Մկրտչյանի դիակը` հրազենային վնասվածքով: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել