HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջուրը դուրս է եկել ջրանցքից և լցվել հողատարածքները

Երեկ, ժամը 17.05-ին Արարատի մարզից ստացված ահազանգի համաձայն` Արտաշատի ջրանցքի Վեդու հատվածում ջուրն ափերից դուրս է եկել եւ լցվել հողատարածքները: Դեպքի մասին տեղեկացվել են մարզային փրկարարական վարչությունը,

մարզի ջուրօգտագործողների ընկերությունը, ինչպես նաեւ Երեւանյան լճի և «Հրազդան-կասկադի» հերթապահները: Արարատի մարզի ջուրօգտագործողների ընկերության աշխատակիցների կողմից ջրի մի մասը ջրանցքից բաց է թողնվել հարակից ոռոգման ցանց: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը, ժամը 22.35-ի դրությամբ` նշված հատվածում ջրի մակարդակն իջել է 10 սմ-ով, եւ սպասվում է մակարդակի հետագա անկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter