HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը դատապարտվել է

Դատարանը ապացուցված է համարել թմրամիջոցներ ապօրինի իրացնելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակից Գ. Բարսեղյանին առաջադրված մեղադրանքները եւ նրան դատապարտել ազատազրկման: Դատարանը հիմնավորված է համարել այն, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Գ. Բարսեղյանը, նախնական համաձայնության գալով նույն ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Ա. Թորոսյանի հետ, նրան թմրամիջոցներ իրացնելու նպատակով 2009թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Աշտարակ քաղաքում ձեռք է բերել զգալի չափի «մարիխուանա», հոգեմետ նյութեր, դրանք իրացրել Ա. Թորոսյանին եւ որպես վարձավճար ստացել 22 000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ` 2009թ. նոյեմբերի 23-ին եւ 24-ին Գ. Բարսեղյանը կրկին անգամ ապօրինի ձեռք է բերել ու պահել «բուպրենորֆին», «ացետիլացված ափիոն» եւ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: Ապօրինի ձեռք բերած թմրամիջոցները դատապարտյալ Ա. Թորոսյանին իրացնելու նպատակով Գ. Բարսեղյանը նոյեմբերի 25-ին փորձել է դրանք փոխադրել քրեակատարողական հիմնարկի տարածք` թաքցնելով իր համազգեստի փողկապի մեջ: Սակայն ԱԱԾ աշխատակիցները թաքցրած թմրամիջոցները նույն պահին հայտնաբերել եւ առգրավել են : Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 03.05.10թ. դատավճռով Գարուշ Բարսեղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2 1-ին, 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման: Անդրոնիկ Թորոսյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նոր նշանակված պատիժը դատավճռով ներառվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 04.06.2007թ. թիվ 1-31 դատավճռով նշանակված պատժի մեջ: Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքը, Գ. Բարսեղյանը եւ Ա. Թորոսյանը պատիժը պետք է կրեն ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter