Մեկնարկում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը
Մայիսի 13-ից 17-ը Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում կայանալու է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Մայիսի 14-ին մեր ըմբիշներից մրցագորգ դուս կգան Տիգրան Կիրակոսյանը /52 կգ քաշային կարգ/, Անդրանիկ Նաղդալյանը /62կգ/, Աշոտ Դանիելյանը /74 կգ /, Արմեն Սիրավանյանը /90կգ/, Ռուզաննա Սարգսյանը /48 կգ/, մայիսի 15-ին` Վահան Վարդանյանը /57 կգ/, Արտավազդ Մինասյանը/68 կգ / և Մուշեղ Հովսեփյանը /82 կգ/:
Իսկ մարտական սամբոյի ներկայացուցիչներ Վաչիկ Վարդանյանը /68 կգ/ և Արտակ Ծատինյանը /90 կգ/կգոտեմարտեն մայիսի 16-ին: Հայաստանյան թիմի ավագ մարզիչը Գուրգեն Սևոյանն է, մարզիչը` Էռնեստ Միրզոյանը: Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում է նաև հայաստանցի մրցավար Էդուարդ Ասլանյանը:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, ով նաև կմասնակցի մայիսի 13-ին կայանալիք Եվրոպայի սամբոյի ֆեդերացիայի կոնգրեսին: Այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել