Չորս մեքենաներ իրար են բախվել
Ժամը 13:00-ի սահմաններում Ագաթանգեղոս փողոցում խցանումներ է առաջացել: Պատճառը տեղի ունեցած վթարն է եղել: Չորս ավտոմեքենաներ բախվել են իրար: Նախնական տվյալներով` տուժողներ չկան:
Դեպքի վայրում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու հետաքննիչները, ու մինչ կժամանեին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վրայից հանվել են համարանիշերը, իսկ վարորդը արգելել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին լուսանկարահանել վթարի վայրը:
Վթարի վայրում գնտվող մարդիկ Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշել են, որ մեքենայի վրա եղել է պետհամարանիշ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել