HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Գրիգորի Մարկոսը կոչ է անում վերադարձնել իր օբյեկտները

Ես` Լեւոն Գրիգորի Մարկոսս, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, տեղեկանալով Հայաստանի  Հանրապետությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, հարկ եմ համարում տեղեկացնել հանրությանը հետեւյալի  մասին. որպես հայ, ես կուզենայի, որ իշխանության գլխին կանգնած լինեին արհեստավարժ եւ հայրենասեր մարդիկ, եւ ոչ թե` այն մարդիկ, ովքեր իրենց անձնական շահերի համար պատրաստ են քաղաքական ապարատն աշխատեցնել եւ մարդկանց ճակատագրերի հետ դաժան կատակ անել:

Այո ես, խնդիրներ ունեմ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որոշ համակիրների հետ, սակայն ինչպես քաղաքակիրթ մարդ ես իմ խնդիրները միշտ փորձել եմ լուծել իրավաբանական-քաղաքակիրթ ճանապարհով: Դրա մասին են վկայում իմ հետ կապված բոլոր գործերի վիճակագրությունը: Եվ, եթե Դուք փորձեք դրանք ուսումնասիրել, ապա կտեսնեք, որ իշխանության ուժը երեւում է նաեւ դատական գործերով: Չնայած դրան, ես չեմ վհատվում եւ շարունակում եմ իրավական ճանապարհով պաշտպանվել: Ես ցավում եմ, որ իմ արածներին այսպիսի  գնահատական է տրվում: Ով, ով, բայց Սերժ Սարգսյանը քաջատեղյակ է իմ կողմից Հայաստանի եւ Արցախի համար կատարված մեծածավալ ներդրումների մասին: Եվ սա է այդ բոլորի պատասխանը:

Հայատանում գտնվող իմ օբյեկտները խլեցին, քրեական գործ սարքեցին եւ իմ նկատմամբ հետախուզում հայտարարեցին, Հայաստանում գտնվող եւ ինձ հետ կապ ունեցող (նույնիսկ անուղղակի) բոլոր կազմակերպություններն ենթարկեցին վայրագ ստուգումների, Մոսկովյան իմ գրասենյակի վրա կրակեցին եւ հիմա էլ փորձում են նոր շինծու բան սարքել: Ես չեմ զարմանա, որ Սերժ Սարգսյանը մտածի այլ ճանապարհներ ինձ լռեցնելու համար:

Ինձանից խլել են Ձերժինսկի գործարանը, Քիմռեակտիվի գործարանը, Աշտարակի «Վանա լիճ» օբյեկտը, Մասիվի, Մաշտոցի եւ Գումի շուկաները, «Կրեդիտ-Երեւան» բանկը եւ դրա հետ կապված Էջմիածնի «Ագրինեքսը» (ջերմոցները), «Մերսեդեսի» ֆիրման, «Զեփյուռ» վարսավիրանոցը, «Բազալտ» գործարանը, Կլարացետկինի (Հայք կարի) ֆաբրիկան, Սեւանի մոթելը եւ այլն: Դրանք խլվել ու վերավաճառվել են իշխանության  ֆավորիտների (Լֆիկ Սամո (Մասիվի շուկա), Մուկ (Պռոսպեկտի շուկա), Չոռնի Գագո (Գումի շուկա), Հին Էրիվանի Մանվել (Աշտարակի օբյեկտ), Աղվանցիների Մխիկ (Արմեն Մխիթարյան` Ձերժինսկի գործարան)):

Պարոնայք հարստահարիչներ, ի՞նչ եք մտածում, իմ օբյեկտները խլելու եք եւ հանգիստ վայելեք: Չխաբվեք, երբեք ուրիշից խլածը չի կարելի վայելել, չէ որ գալու է մի օր եւ դուք օրենքի առաջ պատասխան եք տալու: Տեղեկացնում եմ, բոլորիդ հեռու գնացեք իմ օբյեկտներից, իսկ հարստահարիչ-ֆավորիտներին կոչ եմ անում վերադարձնել դրանք: Այդ օբյեկտներն իմ կամքից անկախ պատճառներով են վերցվել, հետեւաբար, քանի անգամ էլ ձեռք բերեք կամ վերավաճառեք, միեւնույն է դրանք վերադարձվելու են օրինական սեփականատիրոջը, քանի որ գույքը նույնիսկ բարեխիղճ գնորդից կարող է վերցվել, եթե սեփականատիրոջից այն վերցվել է անկախ նրա կամքից: Ձեզանից պահանջելու եմ նաեւ իմ բաց թողնված օգուտները, որոնք դուք ստացել եք իմ ունեցվածքի կառավարումից: Այս հայտարարությամբ  եւս մեկ անգամ դուք համարվում  եք տեղեկացված:

2010 թ. մայիսի 12

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter