HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Իջեւանի քաղաքապետը Գլխավոր քննչական վարչությանը եւ դատախազությանը մեղադրում է ապօրինությունների մեջ

Մայիսի 12-ին Իջեւան քաղաքում, Տավուշի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը հանդես եկավ լուրջ մեղադրանքներով: Ներկայացնում ենք մի հատված նրա ելույթից. «Այսօր ունենք քաղաքային զբոսայգի, քաղաքային զբոսայգում կատարվում է ապօրինի շինարարություն` թքած ունենալով ամբողջ հասարակության, իրավապահ համակարգի, քաղաքային իշխանությունների վրա: Համայնքի ղեկավարը, ղեկավարությունը համատեղ ոստիկանության հետ, տարբեր լծակներով ամեն միջոց գործադրում են, որպեսզի կարողանան կասեցնեն: Հասնում ենք նրան, որ դատարանները վճիռն են կայացնում` ընդհանուր իրավասության, վերաքննիչ, վճռաբեկ դատարանը: Այդ բոլորի հետ մեկտեղ, երբ ապացուցվում է, որ մեր գործողությունները լրիվ օրենքի սահմաններում են, եւ մարդն անօրինականություն է կատարել, այդ մարդն մնում է անպատիժ, համապատասխան մարմինննեըը` այդ թվում` նաեւ գլխավոր դատախազությունը փոխանակ հանցագործություն կատարած մարդու նկատմամբ հարուցի քրեական գործ… Երկու անգամ քրեական գործ է հարուցում, մեկը հարուցում է հանցագործություն կատարած այդ անձնավորության նկատմամբ, այդ գործը, չգիտես ինչու, «ջրվում է»: Եվ պարզվում է, որ երկու տարի արդեն մարդիկ պատվերի տակ անօրինական գործողություններ են կատարում մեր համայնքում: Սկսեմ թվարկել` առաջին, ֆինանսատնտեսական ստուգումներ համայնքում: Դրա իրավունքը չունեին, որովհետեւ կան համապատասխան մարմիններ, որ այդպիսի ստուգումներ են անում: Որեւէ լրագրողի, այսինքն` դա մի լրագրող ա, երեւի որոշակի ֆինանսավորման կամ պատվերի տակ լինելով` հոդվածներ ա տպում, եւ այդ հոդվածներով սկսում են դատախազության ցուցումով, Գլխավոր քննչական վարչությունը անօրինական գործողություններ կատարել համայնքում, այդ թվում`նաեւ իմ անձնական բնակարանում, որը առանց սանկցիայի կիրառել…»: «Ձեր իրավունքները ինչու՞ չեք պաշտպանում, ինչու՞ չեք օգտվում այս կենտրոնի հնարավորություններից,եթե գտնում եք, որ անօրինականություներ կան»,- նրան հարցրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայի նախագահ Կարեն Զադոյանը: «Իմ ասածները համարեք պաշտոնական հայտարարություն իմ կողմից , հիմա տեսնենք շահերի մեր պաշտպանությունը(նկատի ունի` Տավուշի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնը: Ծանոթ` Ո.Սարգսյանի) Գլխավոր քննչական վարչության եւ դատախազության կատարած անօրինականությունների դեմ ինչքանո՞վ է հնարավոր, որ… համայնքի շահերը պաշտպանեք: «Գրավոր ներկայացրեք, մենք ընթացք տանք», -քաղաքապետին  խորհուրդ տվեց Իջեւանի ՇՊԱԿ-ի գործունեությունը համակարգող Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայի նախագահ Կարեն Զադոյանը: «Շնորհակալություն, կխնդրեի համակողմանի ուսումնասիրեք եւ դրան համապատասխան վերաբերմունք տվեք»,-հավելեց քաղաքապետը: «Հետքի» առաջիկա համարում ամբողջությամբ կներկայացնենք, թե ինչ ապօրինի շինարարության մասին էր խոսում Վարուժան Ներսիսյանը, նրա հետ կապված ուրիշ էլ ինչ քրեական գործ էր քննում Գլխավոր քննչական վարչությունը, քաղաքապետը որ լրագրողին նկատի ուներ, ինչու՞ էր համոզված, որ լրագրողների շրջանում կոռուպցիան տարածված է, որ ԶԼՄ-ների օրենսդրության մեջ փոփոխությությունն եւ լրագրողների կողմից բարոյական վնասի հատուցման սահմանումը անհրաժեշտությունն են :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter