«Նախագահից պահանջում ենք գտնել մարդասպանին և պատժել»
Երեկ ՀՀ նախագահի նստավայրի առջև`հանրապետության նախագահի «Մրցանակ-2009»-ի մրցանակաբաշխությունից հետո ստեղծված ուրախ եռուզեռը խաթարեցին մի խումբ մարդիկ, ովքեր երկրի նախագահից պահանջում էին արդարություն: Հավաքվածներն ասացին, որ իրենք այս տարվա փետրվարի 6-ին դաժանորեն սպանված 19-ամյա Միրազ Աջամյանի հարազատներն են, հարևաններն ու գյուղացիները:

Նրանք եկել էին Արմավիրի մարզի Արտռաշատ գյուղից: Հանգուցյալի մայրը պատմեց, որ իր որդուն դանակահարելվ սպանել են Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում, սպանելուց հետո էլ կախել են: «Մինչև հիմա մարդասպանին չեն գտել, մեզ անընդհատ խաբում են: Տղաս Երևան էր եկել իր նշանած աղջկան տեսնելու համար:10 օր հետո տղայիս հարսանքիը պետք է լիներ: Նախագահին ենք դիմում, որ գտնի ու պատժի մարդասպանին: Նախագահից բացի ուրիշ վստահելի անձ էլ չի մանցել»,- ասաց հանգուցյալի մայրը:
Հանգստանում է Չավուշօղլու հյուրանոցու՞մ
Մամուլում բազմիցս եղել են հրապարակումներ այն մասին, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և Մովլութ Չավուշօղլուն բավականին մոտ հարաբերություններ ունեն: Գուցե դա է պատճառը, որ դավիթ Հարությունյանը պարբերաբար` տարին մի քանի անգամ հանգստանում է Անթալիայում, որտեղ ԵԽԽՎ նախագահն ունի հյուրանոցային բիզնեսի հսկա ցանց, ու միգուցե հենց Չավուշօղլուին պատկանող հինգ աստղանի հյուրանոցներից մեկում է նա անցկացնում հանգիստը:
Մեր տեղեկություններով` հայաստանյան բազմաթիվ պաշտոնյաներ բիզնես ունեն Անթալիայում, և դրանք հիմնականում վերաբերում են հյուրանոցային բիզնեսին, կամ զվարճանքի վայրերին:Նրանցից շատերը Անթալիայում գործ են դրել ռուսական կամ իսրայելական գործընկերների միջոցով:
Բավականին տեղյակ մի աղբյուր հաղորդեց, որ ժամանակին նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կոչը հայ քաղաքական էլիտային`չհանգստանալ Անթալիայում, իրականում ուրիշ ենթատեքստ է ունեցել`ձեր փողերը մի ներդրեք այնտեղ, սակայն դա այլ կերպ է ներկայացվել:
Տեսա՞ր դու
Ինչպես փոխանցում են Մոսկվայի աղբյուրները, ռուսական մի շարք լրատվամիջոցներում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի մասին հրապարակումենրից հետո ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այցելել է Մոսկվա:
Ըստ մեր աղբյուրների, Հովսեփյանը փորձել է համապատասխան լրատվամիջոցներին դատական կարգով պատասխանատվության կանչելու գործընթաց կազմակերպել: Նրան, սակայն, հասկացրել են, որ տեղը չի բերում «տեղը չի բերում», թե ինչ լրատվամիջոցների հետ գործ ունի: Այսպիսով, Հովսեփյանի առաքելությունը տապալվել է: Իսկ ռուսական մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին ոչ միայն ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների միլիարդավոր և միլիոնավոր դոլարների հասնող կարողությունը, այլ նաև մանրամասն գրել, թե ինչ ճանապարհով են այդ պաշտոնյաները դիզել նման կարողությունները: ՀՀ գլխավոր դատախազությունն այդպես էլ իրավական ընթացք չտվեց այդ հրապարակներին, այն դեպքում, երբ խոսքը քրեական լուրջ մեղադրանքներւի և կոնկրետ մարդկանց կողմից Հայաստանը թալանելու մասին էր:
Չավուշլօղլուն պահանջում է հարգել, ինչպես ինքն է հարգել
«Ժառանգությունը» երեկ շուրջ կես ժամանոց հանդիպում ունեցավ ԵԽԽՎ նախագահ Մելութ Չավուշօղլուի հետ: Ավարտիվ հետո խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը թերթին պատմեց. «Երբ բացատրություն պահանձեցինք նրանից Ցեղասպանության զոհերի հուշահամալիր չայցելելու կապակցությամբ, նա հորդորեց, որ հարգենք իր որոշումը, ինչպես ինքն է ժամանակին հարգանքով վերաբերվել իր նախագահ ընտրվելու դեմ Զարուհի Փոստանջյանի բոլոր գործողություններին»: Ստյոպա Սաֆարյանը նրան ասել է, թե անկախ այն հանգամանքից` Թուրքիան ընդունել է, թե ոչ Հայոց ցեղասպանության փաստը, ԵԽԽՎ նախագահ կարող էր զուտ մարդկայնորեն կիսել անմեղ զոհերի հայ ազգի վիշտը:
Թուրքիան եւ Ադրբեջանը նոր կոմբինացիա են մշակել
Ռուսաստանի նախագահ Մեդվեդեվի Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում մեր հարեւան երկրներում լրջորեն քննարկվում էր ղարաբաղյան կարգավորման շուրջ ռուս-թուրքական պայմանավորվածությունը: Թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների ստեղծած քարոզչական ֆոնը, որը «խտացնելու» համար այդ երկու երկրները վաղօրոք գործադրել էին մեծ ջանքեր, իր որոշակի ազդեցությունը գործեց նաեւ Հայաստանի որոշ քաղաքագետների վրա, սակայն այցն ավարտվեց, արդյունքներն ամփոփվեցին եւ ակնհայտ դարձավ, որ Անկարայում ստորագրված փաստաթղթերը վերաբերում են հիմնականում վարչապետ Պուտինի 2009 թվականի օգոստոսյան այցի շնորհիվ տնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների «նյութականացման» խնդրին:
Նշանակո՞ւմ է սա, որ կարելի է հանգստացած շունչ քաշել: Կարծում ենք` ոչ, քանզի Անկարայում տեղի ունեցած բանակցությունները Լեռնային Ղարաբաղի դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից նյութվող դավերի միայն սկիզբն է:
Փաստաթղթերն անհետացել են
Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն` քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթալյանի` Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ուղարկված գանգատից անհետացել են այնպիսի կարևոր փաստաթղթեր, ինչպիսիք են քրեական գործ հարուցելու մասին որոշումը, որպես մեղադրյալ ներգրավման մասին որոշումը քաղբանտարկյալի ցուցմունքները և այլ կարևոր փաստաթղթեր:
Թերթի աղբյուրների հավաստիացմամբ` այս ապօրինության և կեղծիքի ետևում կանգնած է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության իրավաբանական բաժնի ղեկավար Արա Շահզադեյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել