14-ամյա Սուրենը զոհվել է կայծակից
Մայիսի 13-ին, ժամը 17.30-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ Արտանիշ գյուղին հարակից տարածքում դիակ կա, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 17.35-ին 1-03 ծառայության աշխատակիցների հետ դեպքի վայր է մեկնել Ճամբարակի հրշեջ փրկարարական ջոկատի պետը:
Արտանիշ գյուղին հարակից սարում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ, 1996 թ. ծնված Սուրեն Գաբրիելյանի դին: Ըստ բժշկի` Գաբրիելյանը զոհվել է կայծակնահարումից:
Այս մասին հայտնում են «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել