Կայծակի 2-րդ զոհի անունը նույնպես Սուրեն է
Երեկ Գավառի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Հայրավանք եկեղեցուն հարակից տարածքում դիակ կա: Դեպքի վայր մեկնած Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների ուժերով Գավառ-Սեւան ավտոճանապարհին գտնվող Հայրավանք եկեղեցուն հարակից ճահճուտից դուրս է բերվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1972 թ. ծնված Սուրեն Սահակյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Ըստ ականատեսների` Սահակյանը զոհվել է կայծակնահարումից:
Տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել