HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենը պահանջում է Ուսանողական այգու փաստաթղթերը

Մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է Երեւանի քաղաքապետին Ուսանողական այգու շուրջ ստեղծված իրավիճակի հարցով: Նամակում ասվում է. «Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար անդրադարձ է կատարվում Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջև տեղակայված Ուսանողական այգում կատարվող շինարարություններին: Նույն խնդրով 13.05.2010թ. ինձ են դիմել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ըստ հայտնած տեղեկությունների, գոյություն ունեցող սրճարանների վերակառուցման անվան տակ հատկացվել են նախկինում զբաղեցրածից ավելի մեծ մակերեսով հողատարածքներ, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերով թույլատրվել են կառուցել բոլորովին նոր շինություններ` ստորգետնյա հարկերով: Նկատի ունենալով, որ վերոնշյալ հարցը ստացել է հասարակական հնչեղություն, շինարարության կասեցման նպատակով քաղաքացիների կողմից կազմակերպվել է ստորագրահավաք` խնդրում եմ 10-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջև տեղակայված Ուսանողական այգում կառուցապատողներին տրված քաղաքաշինական փաստաթղթերի (ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն, նախագիծ, համապատասխան կազմակերպության փորձաքննության եզրակացություն կամ երաշխավորագիր), ինչպես նաև հողատարածքները տրամադրելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումների և պայմանագրերի պատճենները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter