ԵՄ Խորհրդատվական խումբն անցկացնում է դասախոսությունների շաբաթ
Հայաստանում Եվրամիության Խորհրդատվական խումբը կազմակերպում է դասախոսությունների շարք` առևտրի ոլորտին առնչվող խնդիրների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և ԵՄ կառույցների կառուցվածքի թեմաներով: Դասախոսություններն անցկացվելու են Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում: Դասալսումների ընթացքում հայ ուսանողները կծանոթանան ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանն առնչվող հիմնական խնդիրներին: Դասախոսությունները կմեկնարկեն մայիսի 14-ին և կշարունակվեն մինչև մայիսի 21-ը :
Անդրանիկ դասախոսության ընթացքում կներկայացվեն Բրյուսելում գործող Եվրամիության քաղաքական մարմինների կառուցվածքը և գործունեությունը: Հետագա դասախոսությունները կենտրոնացված կլինեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների տարբեր ուղղությունների շուրջ, այդ թվում` ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման ուղղությամբ տրամադրվող ԵՄ աջակցության, ապրանքների անվտանգության և հասարակական կարծիքի պաշտպանության ԵՄ համակարգի, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերի և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ԵՄ լավագույն փորձի և չափանիշների վերաբերյալ: Կից ներկայացվում է բոլոր դասախոսությունների մանրամասն ծրագիրը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պրն. Ռաուլ դե Լուցենբերգերի խոսքերով. «ԵՄ Խորհրդատվական խմբի կողմից կազմակերպված դասախոսությունների նման նախաձեռնությունները կօգնեն հայ երիտասարդներին ապագայի քաղաքական մարտահրավերներին նախապատրաստման հարցում: Մենք կարևորում ենք ուսանողներին աջակցելու փաստը մարտահրավերները հասկանալու և կայուն լուծումներ գտնելու գործում: Այս պատճառով ԵՄ Խորհրդատվական խումբը մեկնարկում է հայ շրջանավարտ մասնագետների համար ծրագիր` վերջիններիս հնարավորություն ընձեռելով սերտորեն աշխատել եվրոպական փորձագետների հետ Երևանում, մեկ տարվա ընթացքում, մի շարք քաղաքական և տնտեսական խնդիրների շուրջ»։
Բացման խոսքով հանդես են եկել ԵՄ Խորհրդատվական խմբի թիմի ղեկավար պրն. Ռոլֆ Բյոնկեն, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր պրն. Անդրանիկ Ավետիսյանը և ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տկն. Նաիրա Զոհրաբյանը:
Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր և դասախոսությունների հյուընկալ պրն. Անդրանիկ Ավետիսյանն ավելացրեց. «Ակադեմիայի հիմնական նպատակներն են հայկական և եվրոպական ծրագրերի համակցումն եվրոպական չափանիշներին համահունչ, տարածաշրջանային համագործակցության կայացումն և Հայաստանի ու հարևան պետությունների կրթական հաստատությունների միջև երկխոսության ծավալումը, ինչպես նաև ներգրավումը եվրոպական կրթական ինտեգրման գործընթացներում: Մենք հպարտ ենք, որ ԵՄ Խորհրդատվական խմբի կողմից անցկացվող առևտրի ոլորտին առնչվող խնդիրների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և ԵՄ կառույցների կառուցվածքի թեմաներով դասախոսությունների շարքը կազմակերպվում է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում»։
ԵՄ Խորհրդատվական խմբի թիմի ղեկավար պրն. Ռոլֆ Բյոնկեն մանրամասնել է, որ «ԵՄ Խորհրդատվական խումբը Եվրամիության գործնական գործիքն է, որը ստեղծվել է աջակցելու ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկված քաղաքական և տնտեսական բարեփոխումների իրականացմանը: Չնայած, որ մեր հիմնական աշխատանքն է համապատասխան քաղաքական կառույցներին առաջարկություն և խորհրդատվություն տրամադրելը` մենք համոզված ենք, որ ցանկացած բարեփոխում իրականացնելու համար անհրաշեժտ է ապահովել հասարակական աջակցություն և ընկալում»։
Բոլոր դասախոսություններն անցկացվելու են անգլերեն լեզվով` ԵՄ Խորհրդատվական խմբի միջազգային փորձագետների կողմից ՀՀ քաղաքական կառույցները ներկայացնող գործընկերների հետ համատեղ: Դասախոսների և ուսանողներ միջև երկխոսությունը դյուրացնելու նպատակով դասախոսությունները համակարգվելու են: Դասախոսությունների ներածական խոսքից հետո ակնկալվում է ծավալել ակտիվ քննարկում` թեմաներն առավել ընկալելի դարձնելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել