Արմանիս գյուղում 97-ամյա տատիկն ատամ է հանել
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից ոչ հեռու գտնվող Արմանիս գյուղում 97-ամյա մի կին՝ Սոֆյա Սարգսյանը, ատամ է հանել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տատիկն ասել է, որ ոչ թե մեկ, այլ վեց նոր ատամ ունի:
97-ամյա Սոֆյա տատիկը ֆոտոլրագրողին պատմել է, որ ունի 5 երեխա, 6 թոռ և 7 ծոռ, սակայն այժմ մենակ է ապրում: Տատիկին խնամում են հարևանները:
Նա կարոտով է հիշել խորհրդային տարիները, երբ ինքը կարողանում էր կով կթել և գյուղատնտեսական այլ գործերով զբաղվել:
Տատիկը դժգոհել է իր սոցիալական վիճակից` ասելով, որ ստանում է 30 հազար դրամ թոշակ և չգիտի, թե ինչի վրա ծախսի այդ գումարը:
Տատիկը բողոքել է պետության անուշադրությունից` նշելով, որ իրեն հիշում են միայն ընտրությունների օրը. գալիս ու իրեն տեղափոխում են ընտրատեղամաս` քվեարկելու:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել