Առաջին մեդալները Եվրոպայի առաջնությունից
Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումների առաջին օրը հայ մարզիկները նվաճեցին երկու բրոնզե մեդալ, մեկը` կանանց մրցումներում հանդես եկող մեր միակ մարզուհին` Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցի սան Ռուզաննա Սարգսյանը (48 կգ քաշային կարգ), մյուսը` Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան, 52 կգ քաշային, Տիգրան Կիրակոսյանը, ով այս տարի արդեն նվաճել էր Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ վաղը մրցասպարեզ կմտնեն Վահան Վարդանյանը (57 կգ), Արտավազդ Մինասյանը (68 կգ) և Մուշեղ Հովսեփյանը (82 կգ), մայիսի 16-ին` մարտական սամբոյի ներկայացուցիչներ Վաչիկ Վարդանյանը (68 կգ) և Արտակ Ծատինյանը (90 կգ):
Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում, ուր նախօրեին կայացել է Եվրոպայի սամբոյի ֆեդերացիայի կոնգրեսը, որի ընթացքում սամբոյի եվրոպական ընտանիքին անդամակցել են նաև Ավստրիայի և Խորվաթիայի սամբոյի ֆեդերացիաները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել