HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնականին

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդանաուին: Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը եւ բարեկամական գործընկերության ու համագործակցության ամրապնդումը` ընդգծելով, որ ապրիլին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Վաշինգտոն եւ հանդիպումը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերությույնների զարագցմանը: Նախարար Նալբանդյանը եւ պետքարտուղարի տեղակալի օգնական Քայդանոուն հանգամանալից զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ: Թինա Քայդանաուն իր հերթին նշեց, որ Հայաստանը կարևոր գործընկեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար եւ ԱՄՆ վարչակազմը ակնկալում է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում: Զրուցակիցները անդրադարձան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Էդվարդ Նալբանդյանն ու Թինա Քայդանաուն մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter