Հունիսի 1-ից Վերին Լարսով կարող են անցնել նաև մեծ տարողունակությամբ բեռնատարներ
Մայիսի 13-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վերին Լարս–Կազբեկի սահմանային կետ: Բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը անցակետով հնարավոր կլինի իրականացնել հունիսի 1-ից: Ներկայումս թույլատրված է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների, մինչև 30 ուղևոր տարողունակությամբ ավտոմեքենաների և մինչև 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:
Պահպանվում է նաև ձյան հոսքերի վտանգ, բացի այդ ավտոճանապարհի 12-13 կմ երկարությամբ հատվածը բարենպաստ կլիմայական պայմանների դեպքում պետք է վերանորոգվի: Անանցանելի են որոշ թունելներ: Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել