HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ժակ Դիուֆին

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆին, որը Հայաստանում է մայիսի 10-14-ը Երևանում կայանալիք Գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) 36-րդ նստաշրջանին և Պարենի կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային 27-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ Երևանում գործող ՊԳԿ տարածաշրջանային ներկայացուցչութունը սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ: Ժակ Դիուֆը բարձր գնահատեց Հայաստանի կառավարության հաստատակամությունն ու ջանքերը` ուղղված Պարենի համաշխարհային ծրագրի արդյունավետ իրականացմանը: Նա վստահեցրեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը այսուհետև ևս կշարունակի նպաստել Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը: ՊԳԿ գլխավոր քարտուղարը, կարևոր համարելով Երևանում գյուղատնտեսության և պարենի ոլորտի տարածաշրջանային հանդիպման անցկացումը, շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին այն բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ Արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter