HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Թինա Քայդանաուին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդանաուին: Նախագահն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հայ-ամերիկյան համագործակցությոան խորացումը եւ շնորհակալ է ԱՄՆ-ի կառավարությանը` մեր երկրին ցուցաբերվող ծավալուն աջակցության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Զրուցակիցները կարեւորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը նախորդ ամսին Վաշինգտոնում կայացած Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին, այդ շրջանակում ունեցած երկկողմ հանդիպումները, եւ նշել քաղաքական ակտիվ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկվել են նաեւ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն հայտնել շարունակել գործակցությունը տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում: Հանրապետության նախագահը ու Թինա Քայդանաուն մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ` կարեւորել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի շարունակումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter