«Եթե այդ սրճարանը իմն է, ուրեմն ձեզ եմ նվիրում այն»
Ուսանողական այգում միաժամանակ վերակառուցվող երկու սրճարանների մասին մեր հրապարակած հոդվածից հետո «Հետք» զանգահարեց Ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանի տեղակալ Գագիկ Զոհրաբյանը եւ վստահեցրեց, որ Գասպարյանը որեւէ կապ չունի սրճարանների հետ: «Ես Ձեզ Գասպարյանի խոսքերն եմ փոխանցում` եթե այդ սրճարանը իմն է, ուրեմն ձեզ եմ նվիրում այն»,- ասաց ՌՈ պետի տեղակալը:
Նշենք, որ նախքան հոդվածը հրապարակելը մենք փորձել էինք կապվել Վովա Գասպարյանի հետ, սակայն Ռազմական ոստիկանության աշխատակիցները մեզ չտվեցին նրա հեռախոսահամարը` նշելով, թե նա հեռախոսով հարցերի չի պատասխանում:
Հիշեցնենք, որ նախկին «Յոլկի-Պալկի» սրճարանը վերակառուցող «Արմեն» ՍՊԸ-ի տնօրենը թեեւ պատասխանել էր «Հետքի» հարցերին, այնուամենայնիվ, համառորեն չցանկացավ ասել իր անունն ու ազգանունը: Իսկ մամուլում լուրեր հրապարակվեցին, թե սրճարանը վերակառուցողը Վովա Գասպարյանն է, ինչն էլ այսօր հերքեց վերջինիս տեղակալը:
Թեմայի վերաբերյալ մանրամասները կներկայացնենք «Հետք» շաբաթաթերթի առաջիկա համարում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել