Եվս մեկ բրոնզե մեդալ սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող սամբոյի եվրոպայի առաջնությունում ՀՀ հավաքականի ներկայացուցիչ Վահան Վարդանյանը 57 կգ քաշային կարգում անցկացվող մրցումներում նվաճեց բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ երեկ նույն հարգի մեդալ էին վաստակել Ռուզաննա Սարգսյանը /48 կգ/ և Տիգրան Կիրակոսյանը /52կգ/:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ վաղը կկայանան մարտական սամբոյի գոտեմարտերը: Մրցասպարեզ դուրս կգան Վաչիկ Վարդանյանը /68 կգ/, Աշոտ Դանիելյանը /74 կգ/ և Արտակ Ծատինյանը /90 կգ/:
Հայաստանյան պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են նաև ավագ մարզիչ Գուրգեն Սևոյանը, մարզիչ Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, կվերադառնան մայիսի 17-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել