Հայաստանցի 9 ծանրորդներ կմասնակցեն ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը
Մայիսի 16-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում մեկնարկելու է ծանրամարտի Եվրոպայի 2010 թ. պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայանցնելու են 9 մարզիկներ։
Հայ ծանրորդները կպայքարեն Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճելու համար։ Տղաների պայքարում ասպարեզ դուրս կգան Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վարդան Միլիտոսյանը և Վլադիկ Կարապետյանը (62կգ), Րաֆֆի Մելիքյանն ու Արեն Ներսեսյանը (77 կգ), Ազատ Սայադյանը (85 կգ), Համլետ Պողոսյանը (94 կգ), Միշա Մուրադյանը և Գոռ Մինասյանը (+105 կգ): Աղջիկների պայքարում ելույթ կունենա միայն Իզաբելա Յալյանը (53 կգ)։
Վալենսիայում խաղարկվելու են նաև Սինգապուրի 2010 թ. պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, սակայն դա Հայաստանին չի վերաբերվում։ Հայաստանն արդեն 2 ուղեգիր նվաճել է, իսկ դա առավելագույն քանակն է, որը տրամադրվում է պատանեկան օլիմպիական խաղերում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել