Դոմինոյի անդրանիկ բաց առաջնություն Հայաստանում
Հայաստանի դոմինոյի ազգային ֆեդերացիան, լինելով Հայաստանում դոմինոյի միակ պաշտոնապես գրանցված և հիմնադիր կազմակերպությունը, մայիսի 29-ին անցկացնելու է Հայաստանի դոմինոյի անդրանիկ բաց առաջնությունը, որի արդյունքներով որոշվելու են առաջին անհատական և թիմային չեմպիոնները: Բարձր տեղեր զբաղեցնող մասնակիցները ընդգրկվելու են Հայաստանի դոմինոյի հավաքականի կազմում և Հայաստանը ներկայացնելու են այլ երկրների բաց առաջնություններում, ինչպես նաև միջազգային մրցաշարերում:
Հայաստանի դոմինոյի անդրանիկ բաց առաջնության լավագույն խաղացողները պարգևատրվելու են խոշոր դրամական պարգևներով և այլ խրախուսական նվերներով: Առաջնությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Դոմինոյի առաջնությունն ընթանալու է հետևյալ մրցակարգով: Պարտված մասնակիցը դուրս է մնալու հետագա պայքարից, իսկ հաղթողները շարունակելու են խաղը մրցանակային 1-3-րդ տեղերի համար:
Առաջնությունում հաղթելու է այն մասնակիցը (թիմը), որը կուտակում է 300 միավոր և անմիջապես հայտարարում «դոմինո»: Երբ լրանում է խաղափուլի համար հատկացված 40 րոպեն, հաղթող է ճանաչվում ամենաշատ միավորներ կուտակած մասնակիցը (թիմը)։
Ինչպես տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, մրցումներն անցկացվելու են Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը (ք. Երևան, Խանջյան 50):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել