HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեծանվավազք` նվիված հաղթանակ կերտողներին

Մայիսյան տոներին նվիրված հեծանվավազքի մասնակից, երևանցի 14-ամյա Վարդգես Միխայելյանը, նախատեսվածից կես ժամ շուտ հասնելով Մարտունի քաղաքի մուտքի մոտ, ընկերների հետ կարգի է բերում հեծանիվը, ջուր խմում և ստանում վերջին հրահանգները: Մայիսի 11-ին Երևանի Հանրապետության հրապարակից դեպի Ղարաբաղ մեկնարկած հեծանվավազքի նորեկ Վարդգեսը պատմում է, որ չնայած մանկուց է հեծանիվ վարում, բայց այս սպորտաձևով լրջորեն սկսել է զբաղվել միայն անցած ամառ: Նա խոտովանում է, որ իր մոտ պակասում է կամքի ուժը, և հեծանվով կտրել այդքան տարածությունը նրա համար մեծ փորձություն է, ինչը, սակայն, Վարդգեսը պատվով հաղթահարեց` հասնելով արդեն Մարտունի: Ղարաբաղը նրան շատ դուր եկավ, ասաց` հնարավորության դեպքում նորից կգա: Որոշ ժամանակ անց Վարդգեսն իր ընկեր-հեծանվորդների հետ ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ հանդիսավոր երթով շարժվեցին դեպի Մարտունու Ազատության հրապարակ, որտեղ նրանց ծաղիկներով սպասում էին տեղական կառավարման ղեկավարները և քաղաքի բնակիչները: Ողջունելով միմյանց` հեծանվորդներն ավանդության համաձայն օդ բաց թողեցին իրենց խորհրդանիշ` սպիտակ աղավնուն, որից հետո նրանք ծաղիկներ դրեցին Մոնթե Մելքոնյանի և արցախյան գոյամարտի ու Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշաքարերին: Հեծանվորդները հանդիպեցին Մարտունու ազատամարտիկներին և հնարավորություն ունեցան անձամբ ծանոթանալ նրանց հետ, լսել նրանց հիշողությունները պատարազմի մասին և իրենց հարցերն ուղղել ազատամարտիկներին: Հեծանվավազքի 19 մասնակիցները Հայաստանի հեծանվորդների ազգային հավաքական երիտասարդական թիմից են` ավագ մարզիչ Ալբերտ Սոլոյանի ղեկավարությամբ: Նրանց միացել են 6 հեծանվորդ Քաշաթաղից, որտեղ «Արվեստի և սպորտի» դպրոցում գործում է հեծանվավազքի բաժին: Հեծանվորդները 4 օրվա մեջ հասցրել են անցնել 690 կմ` անցնելով Շահումյանով, Շուշիով, Ասկերանով, Մարտակերտով հասել մինչև Մարտունի: Վաղը առավոտյան Մարտտունու Սուրբ Ներսես եկեղեցու բակից կշարժվեն դեպի Հադրութ: Քաշաթաղի «Հայ երիտասարդներ ակումբ» ՀԿ-ի ներկայացուցիչ Գոռ Վարդանյանի խոսքերով` նախատեսված է անցնել Արցախի բոլոր բնակավայրերով և տեղի հուշաձաներին ծաղիկներ դնելով` հարգանքի տուրք մատուցելով զոհված ազատամարտիների հիշատակին: ՀՀ Հեծանվային մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Սոլոյանի խոսքերով` միջոցառումը հովանավորում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: «Ինչ վերաբերում է հեծանվորդների պատրաստվածությանը, կարող եմ ասել, որ նրանք պատրաստ էին դժվարությունների, սակայն մենք պատկերացում չունեինք, որ Ղարաբաղի ճանապարհները նման անմխիթար վիճակում են»,- խոստովանում է Ա.Սոլոյանը: «Երկու հեծանիվ շարքից դուրս է եկել, երկու մարզիկ էլ թեթև վնասվածքներ են ստացել, որոնցից մեկը արդեն հեծանիվի վրա է, իսկ մյուսը վաղը կմասնակցի»,- ասում է Ա.Սոլոյանը: Մայիսի 17-ին Ստեփանակերտում հեծանվորդները կմասնակցեն մրցումների, որի նպատակը հեծանվային սպորտի մասսայականացումն է: Իսկ հաջորդ օրը Քաշաթաղիազատագրման նվիրված մարզական միջոցառման կմասնակցեն, որտեղից էլ կշարժվեն դեպի Եղեգնաձոր: Գիշերը հանգստանալուց հետո հեծանվորդները առավոտյան կշարժվեն Երևան: Քնար Բաբայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter