Արարատի մարզում համայնքապետի ընտրություններ են
Որոշ համայնքներում դրությունը լարված է
Այսօր համայնքապետի եւ ավագանու ընտրություններ են կայանում Արարատի մարզի Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Զորակ, Խաչփար, Դարբնիկ, Նիզամի, Հայանիստ, Նորամարգ, Եղեգնավան գյուղական համայնքներում:
Միայն Խաչփարում, Եղեգնավանում եւ Նիզամիում են գործող գյուղապետերը միայնակ «պայքարում» իրենց պաշտոնը պահելու համար: Նորամարգում ընտրապայքարի է դուրս եկել նաեւ կին թեկնածու` անկուսակցական Էմմա Շադունցը:
Սիփանիկ գյուղում միմյանց հետ մրցում են գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Հայկ Բադալյանը եւ գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար, անկուսակցական Արայիկ Մանուկյանը: Համայնքը փոքր է եւ ունի ընդամենը 391 ընտրող: Ընտրություններն անցկացվում էր գյուղի դպրոցում, որն անշուք մի տնակ էր: Հենց մուտքի մոտ հավաքվել էին մարդիկ եւ հեռախոսազանգերի միջոցով ընտրության հրավիրում իրենց կողմնակիցներին: Հաճախ այդ գործն անձամբ անում էին թեկնածուները:
Սակայն, ուշագրավ էր, որ Սիփանիկում ավելի շատ ոստիկան կար, քան ընտրող: Մի պահ նույնիսկ բարձրաստիճան ոստիկաններ այցելեցին ընտրատեղամաս: Դրսում հավաքված մարդիկ սկսեցին վախվորած հայացքով իրար նայել, քանի որ ոստիկանները զինված էին: Մի ոստիկան փորձեց միջամտել «Հետքի» լրագրողի աշխատանքին: Կարգադրում էր, թե ընտրատեղամասի որ հատվածը լուսանկարենք, իսկ որ մասը` ոչ:
Քանի որ ընտրությունները դպրոցում էր անցկացվում, թեկնածուների կողմնակիցները հեռախոսազրույցներ ու տարբեր «բանակցություններ» էին վարում ազատ սենյակներում, երբ հետաքրքրվում էինք նրանցով, ոստիկաններին դա ամենեւին դուր չէր գալիս: Օրինակ` ժամը 12-ի դրությամբ գյուղապետ Հայկ Բադալյանի վստահված անձը սենյակներից մեկում հեռախոսով հավաստիացնում էր ինչ-որ մեկին, որ իրենց թեկնածուն արդեն ընտրվել է:
Արտաքուստ Սիփանիկում ընտրություններն անցնում էին հանգիստ, սակայն թեկնածուների կողմնակիցները շատ լարված էին: Պատճառներից մեկն էլ, թերևս, այն է, որ այս գյուղում գրեթե միշտ գյուղապետի պաշտոնի համար գյուղապետը պայքարել է միայնակ, եւ սա առաջին դեպքն է, որ նա մրցակից ունի:
«Ձեզ է թվում, որ իրավիճակը լարված է, ես այստեղ լարվածություն չեմ տեսնում: Գյուղի հիմնադրման օրվանից ժողովուրդն ինձ ճանաչում է, ու ինձ ներկայացնելու կարիք չկա: Արդեն 24 տարի է` գյուղապետարանի հետ կապ ունեմ»,- հավաստիացնում էր Հայկ Բադալյանը:
Դրսում հավաքվածները խոսում էին, որ մարդկանց փող են բաժանում: Դեռեւս գործող գյուղապետին հարցրինք, թե ով է ընտրակաշառք բաժանում, Հ. Բադալյանն էլ միանգամից զայրացավ. «Ես էլ լսել եմ, որ դուք ծախված լրագրողներ եք, հո ասելով չի: Ես այստեղ բաժանելու ոչ մի բան չունեմ: Ընտրակաշառք թույլ մարդն է բաժանում, որ մարդկանց սոցիալական վատ պայմանները հաշվի առնելով ուզում է նրանց առնել: Հայկը էդ տղեն չի, որ նման բան անի»,- պատասխանեց Հ. Բադալյանը:
Արայիկ Մանուկյանն էլ հավաստիացնում էր, որ նախընտրական շրջանը շատ համերաշխ է անցել, սկզբում նույնիսկ բարեկամական մթնոլորտ է տիրել, հետո է սկսվել որոշակի լարվածություն առաջանալ:
«Դա բնական եւ օրինաչափ երեւույթ է: Իմ թեկնածության առաջադրումը միայն մեկ նպատակ ունի` գյուղս տեսնել ավելի բարեկեցիկ: Դուք ինքներդ էլ տեսնում եք, որ հիմա բարեկեցիկ չէ: Ճանապարհների վիճակը վատ է, ամբողջ գյուղը ստորգետնյա ջրերի բարձրացման հետեւանքով ջրածածկ է եղել: Այս ամենը հաշվի առնելով` որոշեցի իմ լուման ներդնել գյուղի զարգացման համար: Ունեմ շուրջ 20 տարվա համայնքային ծառայողի աշխատանքային ստաժ եւ գտնում եմ , որ կարող եմ օգտակար լինել»,- ասաց Ա. Մանուկյանը:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել