HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայանիստում «իշխանափոխություն» եղավ

Այս պահին արդեն ամփոփվում են Արարատի մարզի մի քանի համայնքներում կայացած համայնքապետի եւ ավագանու անդամի ընտրությունների արդյունքները: Հայանիստ գյուղում գյուղապետ է ընտրվել անկուսակցական Բալաբեկ Սարկիսյանը: Նա հավաքել է 565 ձայն, իսկ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գուրգեն Մարտիրոսյանը` 439 ձայն: Արդեն տեղեկացրել էինք, որ այստեղ պայքարը գնում էր մի կողմից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի աջակցությունը վայելող Գ. Մարտիրոսյանի եւ ԲՀԿ-ից ընտրված պատգամավոր Տիգրան Ստեփանյանի աջակցությունը վայելող Բ. Սարկիսյանի միջեւ: Մինչ այսօր իրեն անկուսակցական համարող Բ. Սարկիսյանը ընդդիմադիրի դիրքերից էր հանդես գալիս եւ մեղադրանքներ էր հնչեցնում արդեն նախկին գյուղապետի հասցեին, սակայն ընտրության օրը միանգամից փոխվեց: Ինչպես գյուղացիներն էին ասում, իրականում ընտրապայքարը գնում էր ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Փաստորեն Հայանիստում «իշխանափոխություն» արեց ԲՀԿ-ն եւ գյուղապետի պաշտոնից զրկեց գրեթե 20 տարվա համայնքային աշխատողի ստաժ ունեցող գյուղապետին: Սիփանիկ գյուղում 9 ձայնի առավելությամբ գյուղապետ վերընտրվեց Հայկ Բադալյանը: Նա ստացել է 126 ձայն, 117 ձայն է հավաքել նրա մրցակից Արայիկ Մանուկյանը: Վերջինս «Հետքի» հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ իրեն հաղթանակած է համարում: «Պարտադիր չէ, որ գյուղապետի պաշտոնը ստանայի, նոր հաղթեի, գործող գյուղապետի հետ գրեթե հավասար ձայներ հավաքելն արդեն իսկ հաղթանակ եմ համարում»,- ավելացրեց Ա. Մանուկյանը: Նա ասաց, որ ընտրությունների վերջին ժամերին վերլուծել է, թե ինչպես է անցել ողջ գործընթացն իրենց համայնքում եւ եզրակացրել է, որ գյուղապետի հաղթանակը «երեւի պայմանավորված էր բաժանված ընտրակաշառքով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter