Տասը հայ սամբիստից վեցը հայրենիք կվերադառնա մեդալներով
Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումների 3-րդ օրը ՀՀ հավաքականի մարտական սամբոյի երեք ներկայացուցիչներն էլ արժանացան մեդալների:
90 կգ քաշային կարգում հանդես եկող Արտակ Ծատինյանը նվաճեց բրոնզե մեդալ, Վաչիկ Վարդանյանը (68 կգ քաշային կարգ) տանուլ տվեց միայն եզրափակիչ գոտեմարտը և արժանացավ արծաթե մեդալի, իսկ Աշոտ Դանիելյանը (74 կգ քաշային կարգ) հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն և նվաճեց ոսկե մեդալ:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալներ էին վաստակել նաև ՀՀ մարզական սամբոյի ներկայացուցիչներ Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ) և Վահան Վարդանյանը (57 կգ):
Այսպիսով, տասը հայ սամբիստներից վեցը հայրենիք կվերադառնան մեդալներով:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել