Հանկարծամահ է եղել հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Համլետ Ստեփանյանը
2010թ. մայիսի 15-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր անկողնում հանկարծամահ է եղել քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով, 305-րդ հոդվածով, 34-305-րդ հոդվածներով, 217-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով (1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անցնող դատապարտյալ) 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը:
Դիակի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահվան հանգամանքները պարզելու ուղղութամբ տարվում է քննություն:
Դեպքի մասին իրազեկվել և իրականացվող աշխատանքներին մասնակցելու է հրավիրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը:
Այս մասին նշվում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել