HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարատեի ճապոնացի վարպետը` Հայաստանում

Մայիսի 17-19-ը ՀՀ Ազգային ավանդական կարատե-դո «Busido» ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 5 դան Շահեն Պետրոսյանի հրավերով Հայաստանում է լինելու ճապոնացի աշխարհահռչակ վարպետ, միջազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն, սև գոտի 8 դան Մասաո Կավասոեն: Նրա այցելության նպատակն է խրախուսել Հայաստանում այս սպորտաձևով զբաղվող երեխաներին: Այցելության ընթացքում Մասաո Կավասոեն մասնակցելու է կարատեին նվիրված սեմինարների, ինչպես նաև կարատեին նվիրված ավանդական փառատոնին: Այս մասին նշվում է Շահեն Պետրոսյանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter