Ինքնասպանության փորձը կանխվել է
Մայիսի 16-ին` ժամը 19:36-ին, անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 76-րդ շենքի 2-րդ հարկից մի երիտասարդ է փորձում նետվել:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:
Ժամը 20:17-ին փրկարարների ուժերով կանխվել է 1988 թ. ծնված Գ. Տոնոյանի ինքնասպանության փորձը:
Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել