HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» մարզերի բնակչությանը կոչ է անում կազմակերպվել քաղաքացիական կառույցներում

Մայիսի 15-ին «Ժառանգություն» կուսակցության պատվիրակությունը այցելեց Մեծամոր, ուր հանդիպեց ՀԱԷԿ-ի աշխատակիցների և Մեծամորի քաղաքապետի հետ: Վերջիններս իրենց շնորհակալությունը հայտնեցին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությանը ու անձամբ Անահիտ Բախշյանին` 6 տարի շարունակ իրենց աշխատավարձերի չլուծվող խնդիրը կարգավորելու հարցում դրսևորած հետևողական ջանքերի համար, որոնց արդյունքում Մեծամորի ՀԱԷԿ-ի աշխատակիցներին Կառավարությունն ի վերջո վճարեց հասանելիք շուրջ 630 մլն դրամ աշխատավարձի պարտքը, և հավելյալ 200 մլն դրամ վճարվեց պետական բյուջե` որպես սոցվճար: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը «Ժառանգություն» կուսակցության անունից մեծամորցիներին կոչ արեց հիմնել անկախ ընկերային կառույց` արհմիություն կամ հասարակական կազմակերպություն, որի միջոցով իրենք կկարողանան հանրակարգայնացնել (ինստիտուցիոնալիզացնել) իրենց շահերի պաշտպանության մեխանիզմները: Նույն օրը ԱԺ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, կուսակցության Գյումրիի, Ստեփանավանի և Արթիկի ստորաբաժանման ղեկավարներ Վահագն Հովհաննիսյանը, Անուշավան Նիկողոսյանը, Էդմոն Եգանյանը և օրերս կուսակցությանն անդամագրված Կարինե Հակոբյանը Գյումրի և Արթիկ քաղաքներում ընդունեցին 92 քաղաքացիների` լսելով և գրանցելով նրանց խնդիրները, պատասխանելով նրանց հուզող սոցիալական և իրավական բնույթի հարցերին: Կուսակցության ակտիվիստները հատկապես Գյումրիի մասով արձանագրեցին, որ առկա են քաղաքացիների` ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր: Այս մասին հայտնում է «Ժառանգություն» կուսակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter