30-ամյա երիտասարդը օգնության կարիք ունի
30-ամյա ծրագրավորող Արամ Ղուկասյանի ընտանիքում շուտով լույս աշխարհ կգա երկրորդ երեխան: Սակայն մինչ զավակի ծննդյան ավետիսը ստանալը` Արամը ստիպված է բռնել հիվանդանոցի ճանապարհը` սեփական առողջության վատթարացման պատճառով: Արդեն 10 տարի է` Արամը տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ` մակերիկամի կեղեւի քաղցկեղով:
Բժիշկները զգուշացնում են նրան գեթ մեկ օր չկորցնել ` կյանքը երկարացնելու համար: Արամը վիրահատվել է 2000, 2001, 2006 թթ., հեռացվել է նրա ձախ երիկամը: 2009թ-ին Արամի հիվանդությունը սրվել է և, դժբախտաբար, զարգանում է արագ տեմպերով: Հայաստանում, Ռուսաստանի մասնագետների խորհրատվությամբ, Արամն անցել է քիմիոթերապիայի 2 կուրս, սակայն այն համարվել է անարդյունավետ: Հայաստանում Արամի հիվանդությունը չի բուժվում: Բայց ահա ստացվել է բուժհրավեր Շվեյցարիայի Բազել քաղաքում գործող ուռուցքաբանության University Hospital Basel բուժհիմնարկից: Շվեյցարացի մասնագետները խոստանում են երկարացնել հայ երիտասարդի կյանքը`նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Նամակն ուղարկել է պրոֆեսոր Ռիչարդ Հերմանը (Prof. Richard Herrmann, Chefarzt der Klinik für Medizinische Onkologie Universitätsspital, CH-4031 Basel, Tel. +41-61-2655075, FAX +41-61-2655316) Բուժման համար անհրաժեշտ է 18000 CHF ($ 17000 USD): Ցավոք, Արամ Ղուկասյանի ընտանիքը, հարազատները ի վիճակի չեն վճարել այս գումարը: 30-ամյա երիտասարդը, ով ավարտել է ՀՊՃՀ ինֆորմատիկայի բաժինը` մագիստրոսի որակավորմամբ, աշխատում է իբրեւ web-ծրագրավորող, այսօր ունի օգնության կարիք: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան օգնել Արամ Ռոլանդի Ղուկասյանին, կարող են գումար փոխանցել նրա անունով բացված հաշվեհամարին:
(Արամ Ղուկասյանը բնակվում է Երևանում, Հր.Քոչար 9, բն 36 հասցեում, հեռախոսահամարն է +37410 228881) Ֆինանսական օգնության համար բացված հաշվեհամարներն են. Դրամային հաշվի ռեկվիզիտներ Ստացող: Արամ Ղուկասյան Հաշվեհամար: 16048070552600 Բանկ: ՎՏԲ - Հայաստան բանկ ԱՄՆ դոլարային ($) հաշվի ռեկվիզիտներ CORRESPONDENT BANK: STANDARD CHARTERED BANK, One Madison Avenue, New York SWIFT: SCBLUS33 BENEFICIARY'S BANK: 3582023310001, `VTB BANK (ARMENIA)` CJSC, Yerevan, Armenia SWIFT: ARMJAM22 BENEFICIARY NAME: GHUKASYAN ARAM, Passport: AK0476931 ACC: 16048070552601 Եվրո (€) հաշվի ռեկվիզիտներ CORRESPONDENT BANK: STANDARD CHARTERED BANK, Franklinstrasse 46-48, 60486 FRANKFURT/MAIN (GERMANY) GMBH SWIFT: SCBLDEFX BENEFICIARY'S BANK: 18159006, `VTB BANK (ARMENIA)` CJSC, Yerevan, Armenia SWIFT: ARMJAM22 BENEFICIARY NAME: ARAM GHUKASYAN, Passport: AK0476931 ACC: 16048070552602
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել