HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայիսի 26-ին Արմեն Աշոտյանն ուսանողների հետ քննարկելու է կրթական համակարգի փոփոխությունները

Մայիսի 15-ին Ազգային նոր պահպանողական շարժման (ԱՆՊՇ) նախագահ Էդգար Հելհելյանը հանդիպել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ոլորտի մի շարք խնդիրներ` մասնավորապես, հետբուհական համակարգում տարկետման իրավունքով տեղերի կրճատմանը, օտարալեզու դպրոցների բացմանը, Ջավախքում բարձրագույն ուսումնական հաստատության բացմանն առնչվող հարցեր: Էդգար Հելհելյանը նախարարին է ներկայացրել նոր պահպանողականների մտահոգությունները կրթական բարեփոխումների փաթեթում առկա մի շարք ռիսկերի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում նախարար Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ուսանողների հետ և փարատել նախատեսվող փոփոխությունների հետ կապված մտահոգությունները: ԱՆՊՇ մամուլի և լրատվության բաժինը հայտնում է, որ մայիսի 26-ին` ժամը 19:00-ին, Վահան Թեքեյանի անվան կենտրոնում ԱՆՊՇ-ը կազմակերպում է առկա փոփոխությունների հետ կապված մտահոգություններ ունեցող ուսանողների հանդիպումը Արմեն Աշոտյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter