HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուժեղ կարկուտ` կրկին Արմավիրի մարզում

Քիչ առաջ դարձյալ ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Աղավնատուն, Լեռնամերձ, Ամբերդ, Արագած, Ծաղկալանջ, Սամաղար գյուղերում: Նման կարկուտ տեղացել էր նաև մոտ 20 օր առաջ: Ամբերդի գյուղապետ Մամվել Բաբայանը «Հետքին» ասաց, որ այս տարի գյուղացին ոչինչ չունի, որ կարկուտը տանի: Նախ, գարնանը ցրտահարվել էին պտղատու ծառերը, իսկ ապրիլի վերջից տեղացած հորդառատ անձրևները ամբողջությամբ փչացրել են քիչ թե շատ պահպանված բերքը: «Մոտ 2 օր առաջ նամակ էի գրել Արմավիրի մարզպետին: Գյուղատնտեսության վարչությունից մասնագետներ էին եկել, տեղում ուսումնասիրել են հասցված վնասը, և մի 2 օրից արդեն կունենանք վնասի իրական պատկերը»,- ասաց Մ. Բաբայանը: Թեև գյուղապետը վնասների մասին տեղեկացրել է մարզպետարանին, սակայն հույս չունի, որ կառավարությունը կօգնի գյուղացուն: «Վերջին տարիներին ոչ մի օգնություն էլ չի եղել: Մի 5-6 տարի առաջ բերեցին ալյուր, պարարտանյութ բաժանեցին, բայց դա էլ համարժեք չէր»,- ավելացրեց համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter