HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու Հայպետշին թաղամասի շուկան հեղեղված է կոյուղաջրերով

Արդեն երկու օր է, Ալավերդու Հայպետշին թաղամասի շուկան կրկին հեղեղված է կոյուղու կեղտաջրերով: Կոյուղաջրերը հոսում են հաց վաճառող տնակների և շուկայում վաճառվող պտուղ-բանջարեղենի և կաթնամթերքի անմիջական հարևանությամբ: «Այսօր` առավոտյան, «Հայջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի հյուսիսարևելյան տարածքային մասնաճյուղի Ալավերդու տեղամասի աշխատողները եկել են, խցանված կոյուղու դիտահորը բացել ու գնացել: Նրանք չեն հասցրել վերացնել վթարը, քանի որ  տեղամասի գլխավոր ինժեները նրանց մեկ այլ վթար վերացնելու համար շտապ ուղարկել է քաղաքի Սարահարթ թաղամաս»,- հայտնեցին շուկայի առևտրականները: Նշենք, որ շուկան կեղտաջրերով հեղեղող դիտահորն սկսել է ավելի ու ավել հաճախ խցանվել: Վերջինիս խցանման արդյունքում շուկան կեղտաջրերով հեղեղված էր նաև մեկ շաբաթ առաջ: Իսկ «Հայջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի Ալավերդու տեղամասի աշխատակիցները չեն գտնում խնդրի արմատական լուծումը: Ալավերդու Հայպետշին թաղամասի շուկայում ստեղծված հակասանիտարական վիճակին շարունակ անհաղորդ են մնում ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգենիկ և հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի Ալավերդու տեղամասի աշխատակիցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter