Էռնեստ Վարդանյանի մայրը դիմել է գերտերությունների ղեկավարներին
Մերձդնեստրյան Հանրապետությունում ազատազրկված լրագրող Էռնեստ Վարդանյանի մայրը բաց նամակով դիմել է գերտերությունների ղեկավարներին` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, Ճապոնիայի վարչապետ Յոկիո Հատոյամային, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերին:
Էռնեստ Վարդանյանի մայրը` Թամարա Շագոյանը, խնդրում է օգնել որդուն` նշելով, որ նրան շինծու մեղադրանքներով են ձերբակալել: Է. Վարդանյանը, լինելով անկախ լրագրող, չէր կարող մուտք ունենալ զինվորական կամ պետական պահպանվող գաղտնիքներին, քանզի չի աշխատել պետական համակարգում: Լրագրողի մոր գնահատմամբ` Է. Վարդանյանը Մերձդնեստրյան Հանրապետության իշխանությունների պատանդն է: «Մեզ հայտնի չեն իմ որդու ձերբակալման պայմանները»,- նշում է մայրը:
Աշխարհի հասարակության աչքի առջև Մերձդնեստրյան Հանրապետության իշխանությունները խախտել են անձի անմեղության կանխավարկածը և նրա պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ` լրագրողի մայրը նշված գերտերությունների ղեկավարներին խնդրում է միջոցներ ձեռնարկել արդարության վերականգնման և նրան անմիջապես ազատ արձակելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել