Ղորղոբա գետակի ջրերը լցվել են տների նկուղները և տնամերձ հողատարածքները
Երեկ, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևներից բարձրացել է Շիրակի մարզի Ղորղոբա գետակի հունը և ողողել Գյումրի քաղաքի Պողոսյան փողոցի տների նկուղները:
Ժամը 20.10-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ժամը 18.20-ից մինչև 19.50-ը տեղացած անձրևի հետևանքով բարձրացած Ղորղոբա գետակի ջրերը լցվել են Պողոսյան փողոցի 1-ին շարքի թիվ 4, 6, 10, 12 տների նկուղները և տնամերձ հողատարածքները:
Դեպքի մասին տեղեկացվել են Գյումրիի փոխքաղաքապետը և «Շիրակ ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության լրատվական կենտրոնը, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ջրահեռացման աշխատանքները նշված կազմակերպությունների կողմից կկատարվեն այսօր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել