Հայկական մշակույթը կներկայացվի Իտալիայի Սիենա քաղաքում
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն երեկ ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, «Դուչի» հիմնադրամի տնօրեն Պաոլո Դուչիին և հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու Մարիո Ավալիանոյին, ովքեր նաև ճանաչողական շրջայց են կատարում` մոտիկից ծանոթանալու Հայաստանի մշակութային ժառանգությանն ու ժամանակակից արվեստին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Իտալիայի Սիենա քաղաքում հայկական մշակույթին նվիրված` «Հանդիպումներ եվրոպական մշակույթի հետ. Հայաստան» նախագծի իրականացման խնդիրներին: «Դուչի» հիմնադրամի առաքելություններից մեկը նման խորագրի ներքո յուրաքանչյուր անգամ որևէ երկիր ներկայացնելն է, և այս տարվա աշնանը ՀՀ մշակույթի նախարարության և հիմնադրամի ջանքերով Սիենայում կներկայացվի հայկական մշակույթը` կատարողական արվեստը, կերպարվեստը:
Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել