HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Սննդային թունավորում` Վանաձորում

Էկլեր արտադրած ընկերության գործունեությունը դադարեցվել է Մայիսի 14-17-ը թունավորման ախտանիշով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է ընդունվել 23 քաղաքացի: Հիվանդանոցի տնօրեն Ռ. Չիլինգարյանն ախտորոշում է աղիքային ինֆեկցիա, որն անցել է կեղտոտված սննդի միջոցով: Տուժածների վիճակը լավ է: Հոսպիտալացման նոր դեպքեր չկան: Թունավորման պատճառը էկլեր թխվածքն է, որը Վանաձորում մատակարարում է հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մոնա-Մարի» ՍՊԸ-ն: Հիգիենիկ համաճարակային տեսչության Լոռու մարզային փորձագիտական կենտրոնի տնօրեն Կարինե Միրզոյանը սննդային թունավորման պատճառ է համարում ոչ թե բնամթերքի որակը, այլ տեխնոլոգիաները կամ տեղափոխման, սպառման ժամանակ սանիտարահամաճարակային կանոնները չպահպանելը: Կարինե Միրզոյանը վստահ չէ, թե արդյոք թունավորված թխվածքն արտադրել է հենց «Մոնա-Մարի»-ն: Հանրապետությունում այդ թխվածքատեսակն արտադրող մի քանի արտադրամաս կա, և ըստ Կարինե Միրզոյանի` դժվար է ասել, թե դրանցից որն է արտադրել թունավորված էկլերը: Սակայն քանի որ Վանաձորում միայն Տավրոսի 18/28 հասցեում գտնվող «Մոնա-Մարի» ՍՊԸ-ն է, որ արտադրում է այդ թխվածքը, ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցվել է: Նշված ընկերության նկատմամբ հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 277-րդ հոդվածի առաջին մասով` նրա կողմից հակահամաճարակային կանոնները խախտելու դեպքի առթիվ: Նշանակված է հակահամաճարակային փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter