ԵՀՄՖ-ի տեսակետը օտարալեզու դպրոցներ բացելու որոշման վերաբերյալ
Եվրոպական ոչ մի երկիր միջնակարգ դպրոցներում ուսուցումը չի կատարում որևէ մի այլ երկրի լեզվով, եթե դա չի պարտադրվում օտար երկրի կողմից: Ավելին, հաճախ պայքար է գնում ազգային փոքրամասնությունների կողմից իրենց լեզվով կրթություն կազմակերպելու հարցում: Հայկական դպրոցներում կրթության վատ վիճակը փրկելու ճանապարհը` օտարալեզու դպրոցներ բացելով, չի լուծվի, այլ ավելի կվաթարանա:
Եվ վերջապես, Կրթության և գիտության նախարարության հիմնախնդիրը նախարարության ղեկավար կազմի` աղաղակելիության չափի հասնող կաշառակերությունն է, որն և հիմք է հանդիսանում Հայաստանում կրթական համակարգի աղետալի վիճակի համար: Քանի դեռ չի վերացել կոռուպցիան այդ նախարարությունում, Հայաստանի կրթական համակարգում բարեփոխումների նորմալ, գիտականորեն հիմնավորված առաջարկներ լսելը անհնարին է:
Կոչ ենք անում առանց այն էլ վտանգի ենթարկված կրթական համակարգում կասկածելի նորամուծություններ անելու փոխարեն առաջին հերթին զբաղվել ինքնամաքրմամբ, որից հետո ճիշտ լուծումները ինքնըստինքյան կհայտնվեն:
Միանում ենք ինտերնետով և մամուլով տարածվող բոլոր առողջ քննադատություններին, հատկապես «Արարատ» ռազմավարական կենտրոնի տարածած վերլուծությանը, որոնք, օգտագործելով նախկինում հայտնի փորձը` հատկապես ԽՍՀՄ-ի ժամանակ ռուսաց լեզուն մայրենիի փոխարինելու պրակտիկայի ահավոր արդյունքները, դեմ են հանդես գալիս մայրենիի կրթությունը օտար լեզվով փոխարինելու չհիմնավորված առաջարկին:
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն
18.05.2010թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել