HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Բելառուսի ԳԱԱ-ների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Մայիսի 17-ին Հայաստանի ու Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիաների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է. «Գիտական ոլորտում մեր երկու երկրների գիտությունների ակադեմիաների դեռևս խորհրդային տարիներին հաջող համագործակցության մասին հիշում ենք բոլորս: ԽՍՀՄ փլուզումից հետո, ցավոք, այդ կապերը խզվեցին: Սակայն հուսով եմ, որ այժմ մենք համագործակցության նոր սկիզբ ենք նախանշում»: Բելառուսի ԳԱԱ նախագահության նախագահը նշել է, որ իր երկրում Հայաստանի, հայ ժողովրդի հանդեպ շատ ջերմ վերաբերմունք կա: «Մեր ժողովուրդների միջև նաև ընդհանրություններ կան. մենք ամեն ինչ ստեղծում ենք սեփական ինտելեկտով, սեփական ուժերով ու համառ աշխատանքի շնորհիվ»,- շեշտել է բելառուս գիտնականը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter