Սպանության 15 դեպքից բացահայտվել է 13-ը
Մարմնական վնասվածք հասցնելու 1097 դեպքից բացահայտվել է 976-ը
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 15 դեպք, բացահայտվել է 13-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 22 դեպքից բացահայտվել է 13-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 2 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 4 դեպքերն էլ բացահայտվել են:
2010 թ. հունվարի 1-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք, բացահայտվել է 4-ը:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 1003 դեպք, բացահայտվել է 907-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք: Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 18 դեպք, բացահայտվել է 17-ը:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք, բացահայտվել է 5-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 1097 դեպքից բացահայտվել է 976-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 19 դեպք: Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 25 դեպք, բացահայտվել է 23-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 4 դեպք:
2010 թ. հունվարի 1-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է խուլիգանության 96 դեպք, բացահայտվել է 91-ը: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կատարված բռնության 26 դեպքն էլ բացահայտվել է:
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրվել է խուլիգանության 112 դեպք, բացահայտվել է 99-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կատարված բռնության 29 դեպքերն էլ բացահայտվել են:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել