Ըստ ոստիկանության` 2009-ի համեմատ ապօրինի ծառահատման դեպքերը նվազել են
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ապօրինի ծառահատման 23 դեպք, բացահայտվել է 21-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Որսագողության 5 դեպքն էլ բացահայտվել է:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ապօրինի ծառահատման 38 դեպք, բացահայտվել է 32-ը, որսագողության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել