Հարկերից խուսափելու 86 դեպքից բացահայտվել է 82-ը
Ըստ ոստիկանության` կաշառակերության բոլոր 43 դեպքն էլ բացահայտվել է
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 41 դեպք, բացահայտվել է 27-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 6 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 69 դեպք, բացահայտվել է 47-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 62 դեպք, բացահայտվել է 25-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Կողոպուտի 89 դեպքից բացահայտվել է 55-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 7 դեպք:
2010 թ. հունվարի 1-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության 218 դեպք, բացահայտվել է 87-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք: Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 984 դեպք, բացահայտվել է 604-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 34 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 584 դեպք, բացահայտվել է 329-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 27 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության 116 դեպք, բացահայտվել է 59-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 1279 դեպք, բացահայտվել է 803-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 36 դեպք: Բնակարանային գողության 439 դեպքից բացահայտվել է 188-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 40 դեպք:
2010 թ. հունվարի 1-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է խարդախության 501 դեպք, բացահայտվել է 488-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 10 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է յուրացման կամ վատնման 108 դեպք, բացահայտվել է 102-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է խարդախության 473 դեպք, բացահայտվել է 455-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է յուրացման կամ վատնման 129 դեպք, բացահայտվել է 116-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
2010 թ. հունվարի 1-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է շորթման 11 դեպք, որոնք բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 24 դեպք, բացահայտվել է 10-ը:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է շորթման 18 դեպք, բացահայտվել է 16-ը, իսկ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 31 դեպքից բացահայտվել է 12-ը:
2010 թ. հունվարի 1-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ- ում արձանագրվել է ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 20, մաքսանենգության 14 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրվել է հարկերից խուսափելու 86 դեպք, բացահայտվել է 82-ը:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 47, մաքսանենգության 23 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրվել է հարկերից խուսափելու 46 դեպք, բացահայտվել է 45-ը:
2010 թ. հունվարի 1-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է դրամանենգության 19 դեպք, բացահայտվել է 8-ը:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է դրամանենգության 108 դեպք, բացահայտվել է 21-ը:
2010 թ. հունվարի 1-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է կաշառակերության 43 դեպք, որոնք բացահայտվել են: Պաշտոնեական լիազորությունների չարաշահման 56 դեպքից բացահայտվել է 52-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 48 դեպքից բացահայտվել է 45-ը:
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրվել է կաշառակերության 22 դեպք, որոնք բացահայտվել են, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 45 դեպքից բացահայտվել է 39-ը, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 41 դեպքից` 36-ը:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել