HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարությունը «Չենք լռելու»-ի ահազանգով հատուկ հանձնաժողով կգործուղի զորամաս

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ահազանգ է ստացել` ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում զինվորներին տրամադրվող արձակուրդների հետ կապված լուրջ խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, զորամասում ծառայող ժամկետային զինծառայողներից մեկը հայտնել է նախաձեռնությանը, որ առանց այսպես կոչված «հեռախոսազանգի», որևէ մեկին արձակուրդ չի տրամադրվում, իսկ դրա առկայության դեպքում էլ` տրամադրվում է օրենքով սահմանվածից պակաս օրերի չափով: Այս տեղեկությունը «Չենք լռելու»-ին հաստատել են նույն զորամասի տարբեր ստորաբաժանումներում ծառայող երկու այլ զինվորներ:

«Չենք լռելու»-ի ակտիվիստներն ահազանգի մասին հեռախոսով հայտնել են ՀՀ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գնդապետ Ա. Ալեքսանյանին, ով խոստացել է անհապաղ զբաղվել խնդրով և զորամաս գործուղել հատուկ հանձնաժողով:

«Չենք լռելու»-ն փորձում է համագործակցել և փոխանցել իր ստացած տեղեկատվությունը ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնյաներին: Նախաձեռնությունը համոզված է, որ միայն համատեղ ուժերով է հնարավոր ցանկացած հարցի լուծում գտնել: «Չենք լռելու»-ի քայլերն ուղղված են ավելի հզոր ու ամուր բանակ ունենալուն, առանց որի դժվար է պատկերացնել մեր հայրենիքի անվտանգությունը: Այդ պատճառով մենք պատրաստ ենք ամեն կերպ մասնակից լինել հայկական բանակի հզորացման գործին:

Մեր բանակում ծառայում են մեր եղբայրներն ու ընկերները: Չենք լռելու, որ նրանք ծառայեն հանգիստ:

Մեկնաբանություններ (3)

Baron
Վեհարի համամիտ եմ Ձեր ասածների հետ, բայց որոշ վերապահումներով` 1. Ինչու վերջին 10 տարում, միթե դրանից առաջ ամեն ինչ իդեալական էր, իշխանություններն էլ հրեշտակներ էին, 2. Կարող եք տալ նախագահի թեկուզ մեկ թեկնածուի անուն, ով կարող կլինի փոխել ամեն ինչ: Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ երկրագունդը:
Վեհարի
Բոլոր այն սպանությունների, ,,ինքնասպանությունների,, օրինախախտումների կոծկման պատասխանատուն, որոնք տեղի են ունեցել մեր բանակում վերջին առնվազն 10 տարում,` ՀՀ պաշտպանության նախարարն է և նրանից վեր կանգնած գործադիր իշխանությունը: Եթե իսկապես ուզում ենք մի բան փոխել, ապա պետք է սկսել նախ և առաջ նախարար և իշխանություն փոխելով: Այսինքն որքան շուտ փոխենք ՀՀ Նախագահին այնքան ավելի մեծ հույս կունենանք թե Հայաստանի կործանման ղեկավարվող գործընթացը մի օր կանգ կառնի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայկական բանակի հիվանդությունների բուժման ՄԻԱՅՆ մի ձև կա այսօր-քաղաքացիական վերահսկողություն:Պետական վերահսկողությունը այսօր Հայաստանում անկողմնակալ, ուստի արդյունավետ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter